Ոսկեհատ համայնքում նորարարական փորձացուցադրական այգի կհիմնվի

Լուրեր

15.06.2026 | 17:36
Հայաստանը շարունակում է հայկական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկելու աշխատանքը
15.06.2026 | 17:25
«20 րոպե օկտագոնում Ջասթին Գեյջիի հետ»․ UFC-ն հրապարակել է Տոպուրիայի վնասված դեմքի լուսանկարը
15.06.2026 | 17:17
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանման ծրագրերն ու առաջիկա քայլերը
15.06.2026 | 17:09
Մարկո Կուկուրելիան` «Ռեալի» ֆուտբոլիստ
15.06.2026 | 17:00
ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Կիև-Պեչորյան մայրավանքին հասցված հարվածը․ Կիևը պնդում է՝ ռուսական ԱԹՍ է հարվածել
15.06.2026 | 16:52
«Ինձ ասել են՝ վարչապետին փոխանցեք, որ այս ամենի նպատակը Ձեր դեմ գործ կարելն է». Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 16:43
Էլինա Ավանեսյան․ «Որոշ հաղթանակներ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մյուսները»․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
15.06.2026 | 16:32
ԿԿՀ-ն գնահատել է Դիլիջանի «արու» համայնքապետի վարքագիծը
15.06.2026 | 16:23
Ծաղկաձորի ճոպանուղու 36.4 մլրդ դրամ արժեքով հողամասի նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր է ճանաչվել
15.06.2026 | 16:17
Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձել միայն 60 օր
15.06.2026 | 16:15
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
15.06.2026 | 16:09
Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵԱ-ի որակավորման փուլում
15.06.2026 | 16:01
Երևանը «սխալ կգործի», եթե հույսը դնի «Արևմուտքի օգնության» վրա․ Նարիշկին
15.06.2026 | 15:55
Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում սոցցանցերը կարգելվեն 16 տարեկանից փոքրերի համար
15.06.2026 | 15:46
Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն ազատ է արձակվել
Բոլորը

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակում Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ, կիրառելով Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի փորձը, Ոսկեհատ համայնքում կհիմնվի ժամանակակից փորձացուցադրական այգի։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։

 

Գեղամ Գևորգյանը, իր խոսքում ողջունելով ծրագրի իրականացումը, կարևորել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և դեսպանատան աշխատակիցներից ձևավորված համատեղ թիմի կողմից կատարված քրտնաջան աշխատանքը, որի արդյունքներն ամրագրվեցին պաշտոնական փաստաթղթի ստորագրությամբ։

 

«Այս ծրագիրը հնարավորություն կտա ֆերմերներին, ուսանողներին գործնականում տեսնել նորարարական տեխնոլոգիաների արդյունավետությունը, ինչը վստահություն կներշնչի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու և նոր, բարձրարժեք մշակաբույսեր կիրառելու համար։ Կարծում եմ՝ այս փորձը վարակիչ կլինի հետագայում այլ մարզերում ևս նման փորձացուցադրական այգիներ հիմնելու համար»,- հավելել է նախարարի պաշտոնակատարը։

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել օրինակելի, լավագույն տեխնոլոգիաներով հագեցած այգու հիմնման աշխատանքներին՝ տրամադրելով Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող ուսումնափորձնական տնտեսությունից 2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանի խոսքով՝ նման համագործակցության շնորհիվ արդյունքները կբազմապատկվեն. ֆերմերները ոչ միայն կստանան խորհրդատվություն, կտեսնեն ու կծանոթանան գյուղատնտեսության նորագույն մեթոդներին, այլև ուսանողները և դասախոսները կներգրավվեն այդ աշխատանքներում։

 

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Խաչատրյանն իր հերթին նշել է, որ այս քայլով հնարավորություն է ընձեռնվում առավել արդյունավետ տարածել նորարարական գիտելիքը, քանի որ մենք ոչ միայն նոր տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկացվածության և գիտելիքի պակաս ունենք, այլև այդ գիտելիքն առավել արդյունավետ ուղիներով տարածելու կարիք։