Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․-ից ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ

Լուրեր

23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված Graceful սուպերզբոսանավը 2022 թվականից ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին։ Այն նկատել են Դանիայի ափերի մոտ՝ ռազմանավի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում է դանիական DR հեռարձակողը, գրում է The Insider-ը։

Նավերի հետևման MarineTraffic ծառայության տվյալների համաձայն՝ սուպերզբոսանավն անցել է Դանիայի ջրերով հունիսի 29-ի երեկոյան։ Starboard Maritime Intelligence-ի  տվյալների համաձայն, որոնք վերլուծել է The Insider-ը, Graceful-ը հայտնվել է ռադարի էկրանին հունիսի 28-ին՝ Գերմանիայի ափերի մոտ։ Այժմ այն մտել է Սկագերակի նեղուց՝ Դանիայի և հարավային Նորվեգիայի միջև։

Նավի նպատակակետ նշված է Ստամբուլը։ Graceful-ի հայտնվելը Դանիայի ափերի մոտ և մոնիթորինգի ծառայություններում անսպասելի է. զբոսանավի AIS հաղորդիչն անջատվել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո։ Նավը վերջին անգամ իր գտնվելու վայրի մասին հայտնել էր 2022 թվականի օգոստոսի վերջին։ Սակայն այդ ժամանակից ի վեր այն մի քանի անգամ նկատվել է Բալթիկ ծովում՝ Սանկտ Պետերբուրգի, Կալինինգրադի և Էստոնիայի ափերի մոտ։

Graceful-ը միայնակ չի հայտնվել։ Պուտինի զբոսանավն ուղեկցել են «Վոևոդա» պարեկային նավը և ռուսական ականակիրը։ Դրանք տեսանելի են արբանյակային պատկերներում։

Այս սուպերզբոսանավը կառուցվել է 2014 թվականին Ռուսաստանի ամենախոշոր նավաշինարանում՝ «Սևմաշ»-ում: Ըստ լրատվամիջոցների՝ այն Վլադիմիր Պուտինի կողմից օգտագործվող զբոսանավերից միայն մեկն է: Ալեքսեյ Նավալնիի  հետաքննական խումբը 2023 թվականին հայտնել էր, որ այն ենթարկվել է լայնածավալ վերանորոգման՝ «սեփականատիրոջ աճող պահանջներին» համապատասխանելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի