20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում դատավոր Երվանդ Խունդկարյանը հարցեր ուղղեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանին՝ զինվորների քվերարկության վերաբերյալ։

Դատավորը հետաքրքրվեց՝ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի տեսագրություններն ուսումնասիրելիս ինչ պատկեր է հաջողվել վեր հանել, մասնավորապես՝ 2026 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ քվեարկության սենյակում քանի՞ զինվորականներ են եղել և վերջնարդյունքում քվեարկությունը ավարտվել է քվեարկության սենյակում գտնվող զինվորների սպասարկումո՞վ, թե՞ քվեարկության սենյակում անընդհատ ավելացել են ընտրող զինվորները:

Ի պատասխան՝ Օրբելյանը հայտնեց, որ անձամբ ուսումնասիրել է Մեղրիի 10/51 ընտրատեղամասի տեսագրությունը։ Նրա խոսքով՝ ընտրասենյակը փոքր տարածք է՝ երկու սեղանով և երկու ընտրախցիկով, և տեսագրությունից երևում է, որ զինվորականները շարունակում էին մուտք գործել։

«Կարելի է պնդել, ենթադրել, որ զինվորականները շարունակել են մտնել, ենթադրում եմ՝ նաև փողոցից, բայց չեմ կարող այդ մասը պնդել»,- ասաց Օրբելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։