Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության

Լուրեր

22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
Բոլորը

Բռնակցված Ղրիմի Նեկրասովկա գյուղը, օկուպացված Դոնեցկը, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի որոշ հատվածներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, գրում է Current time-ը։

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային տելեգրամ ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդել է Դոնեցկում էլեկտրաէներգիայի անջատման մասին: «Крымский ветер»-ը հաղորդել է, որ բռնակցված Ղրիմի Նեկրասովկա գյուղի մոտ գտնվող ենթակայանը, հավանաբար, հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով գիշերն էլեկտրաէներգիան անջատվել է: Այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ։

Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզի «նահանգապետ» Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ «Խերսոնի մարզի բոլոր շրջանները» լիովին կամ մասնակիորեն զրկված են էլեկտրաէներգիայից։

Օկուպացված Զապորոժիե մարզի ռուս «ղեկավար» Եվգենի Բալիցկին հայտնել է «Զապորոժիե մարզի զգալի մասում»  էլեկտրաէներգիայի վթարային անջատումների մասին։ Նրա տեղեկացմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից հետո էլեկտրաէներգիայի օբյեկտները վնասվել են։

Կերչում հրդեհ է գրանցվել փոքր ինքնաթիռների համար նախատեսված քաղաքացիական օդանավակայանի մոտ, որտեղ տեղակայված է «Պանցիր» համակարգը: Հրդեհ է բռնկվել Ղրիմի Կրասնոգվարդեյսկի շրջանում գտնվող խոշոր «Մարյանովկա» էլեկտրական ենթակայանում։

Բացի այդ, ըստ տեղեկությունների, Կրասնոդարի երկրամասում այրվում է Կուբանի անցակետը, որը Ռուսաստանի և Ղրիմի թերակղզու միջև էներգետիկ կամրջի մաս է։ Անցակետը ներառում է Կերչի նեղուցի հատակի երկայնքով անցնող ստորջրյա մալուխային գծերը և նեղուցի երկու կողմերում գտնվող անցակետերը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի, Տվերի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի մարզի, բռնակցված Ղրիմի, Ազովի ու Սև ծովերի վրա ուկրաինական 209 ԱԹՍ-ների խոցման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի