ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները

Լուրեր

22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
Բոլորը

ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնել են դադարեցնել փոխադարձ հարվածները և ապահովել նավերի ազատ անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հաղորդում են Axios-ը, The Hill-ը և Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է Meduza-ն։

«Փոխըմբռնման հուշագրի բոլոր դրույթների վերաբերյալ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն։ Այս փուլում երկու կողմերն էլ կխուսափեն հետագա գործողություններից, և նավերը կկարողանան ազատորեն անցնել նեղուցով»,- The Hill-ին ասել է աղբյուրներից մեկը։

Axios-ի տվյալներով՝ երկու կողմերը նախատեսում են հանդիպել Կատարի  մայրաքաղաք Դոհայում հունիսի 30-ին՝ Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերը քննարկելու համար։

Նախօրեին ԱՄՆ-ն ու Իրանը կրկին փոխանակվել էին հարվածներով։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր ռազմական թիրախներին հարվածելու մասին, այն բանից հետո, երբ իրանական ուժերը Հորմուզի նեղուցում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավը խոցել էին  հարվածային անօդաչու թռչող սարքով։ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կրկին խախտել է հրադադարի համաձայնագիրը։ Իրանը, իր հերթին, հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։

Հունիսի 18-ին Միացյալ Նահանգներն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այն նախատեսում է 60 օրով ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի լիակատար դադարեցման վերաբերյալ բանակցություններ, ինչպես նաև Հորմուզի նեղուցի բացում։ Այդ ժամանակից ի վեր Հորմուզի նեղուցում նավերի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների մի քանի դեպք է գրանցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի