Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Հասարակություն
28.06.2026 | 18:55
Ներքին գործերի նախարարությունից Factor.am-ին հայտնում են, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Changan մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին։
Նշված ճանապարահատվածում տեղի է ունեցել ինքնավթար։
Նշվում է, որ մահացածը «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է։

Եվգենյա Համբարձումյան

