Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը

Լուրեր

26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
26.06.2026 | 20:56
Խորվաթիան վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանը. տեղի է ունեցել Սաֆարյան-Մատուշիչ հանդիպում
26.06.2026 | 20:49
Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամադին ժամանել է Հայաստան
26.06.2026 | 20:44
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
26.06.2026 | 20:30
ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում կարող է գործարկվել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Կառավարությունը հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծին, որով նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) միասնական շտեմարան և «կարգավորել հեռախոսների օրինական շրջանառությունը» Հայաստանում։

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ կառավարության նիստին ասաց, որ համակարգը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց առցանց գրանցել իրենց հեռախոսները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ սա քաղաքական որոշում է՝ վերջ դնելու «բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանին»։

«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, և մենք ինչ անում ենք՝ այդ շուկան շարունակում է իր գործը: Աշխարհում այս լուծումները վաղուց կան, և մեր քաղաքական արձանագրումն այն է, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Սա արդարացված է։ Այս քննարկումները մենք սկսել ենք մեկ, կես տարի առաջ և շատ մանրամասն քննարկել ենք։ Ակնհայտ է, որ մենք այս լուծումներին պետք է գնանք։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք վերահսկողական մեր գործառույթները, այդ թվում՝ կոշտ, որոնք իրականացնում ենք, չպետք է իրականացնենք։ Բայց ակնհայտ է, որ այդտեղ այսպես ռադիկալ, ստանդարտացված և քաղաքակիրթ լուծումներ են պետք»,- նիստի ժամանակ ասել է Փաշինյանը։

 

Կառավարությունը վստահ է, որ այս օրենսդրական փոփոխությանը կնվազեցնի հեռախոսների ապօրինի շրջանառությունը, կբարձրացնի պետական վերահսկողությունն ու կխթանի հանրային անվտանգությունը։ 

Առաջարկվող իրավական կարգավորումը ներառում է պարտադիր IMEI գրանցում օրինական ներմուծման պահից, միաժամանակ սահմանափակումներ է մտցնում կոդերի կրկնօրինակման, փոփոխման և չմաքսազերծված սարքերի ակտիվացման նկատմամբ:

Մասնագիտական համայնքի ներկայացուցիչներն ահազանգում են, որ այս օրենսդրական փոփոխությունը մի շարք հարցեր է առաջացնում, որոնք այս պահին պարզաբանված չեն։ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ են ներկայացրել dpHub-ն ու CyberHub-ը: 

DpHub-ի անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս շտեմարանը ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը իրականում վերաբերում է ոչ թե միայն հեռախոսների նույնականացման կոդերը հավաքելուն ու գրանցելուն, այլև դրանք մարդու հետ կապելուն: 

«IMEI-ների շտեմարան ասելով՝ այստեղ պետք է նկատի ունենալ, որ խոսքը մարդկանց վերաբերյալ տեղեկություններ և անձնական տվյալներ ներառող համապարփակ բազայի մասին է, երբ որ ամեն մի սարքի IMEI կապված է նաև դրա օգտագործողի հետ։ Ենթադրենք՝ իմ հեռախոսի IMEI-ը հայտնվում է այդ շտեմարանում, ապա կողքից հայտնվում է նաև, թե ով է այդ IMEI-ն օգտագործողը՝ անունը, ազգանունը, անձնագրային ու նույնականացնող տվյալներ և այլն»,- ասաց փորձագետը։

Ինչ է IMEI շտեմարանը

IMEI շտեմարանը բջջային ցանցում աշխատող սարքերի՝ հեռախոսների, SIM քարտով պլանշետների, խելացի ժամացույցների և այլ նման սարքերի նույնականացման կոդերի տվյալների բազա է։

Այն 15 նիշանոց եզակի համար է, որը տրվում է յուրաքանչյուր բջջային հեռախոսին կամ բջջային կապի հնարավորությամբ սարքին և թույլ է տալիս նույնականացնել այն։  Օրենքի նախագծով նախատեսվում է, որ շտեմարանում կգրանցվեն ոչ միայն սարքերի IMEI կոդերը, այլև դրանց վերաբերյալ այլ տեղեկություններ, այդ թվում՝ սարքի օգտագործողի տվյալները։ 

Անձնական տվյալների պաշտպանության ռիսկերը

DpHub-ի անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ այս շտեմարանը ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը իրականում վերաբերում է ոչ թե միայն թվերը հավաքելուն ու գրանցելուն, այլ նաև այն մարդու հետ կապելուն: 

«IMEI-ների շտեմարան ասելով՝ այստեղ պետք է նկատի ունենալ, որ խոսքը գնում է մարդկանց վերաբերյալ տեղեկություններ և անձնական տվյալներ ներառող համապարփակ բազայի մասին, երբ որ ամեն մի սարքի IMEI կապված է նաև դրա օգտագործողի հետ։ Ենթադրենք՝ իմ հեռախոսի IMEI-ը հայտնվում է այդ շտեմարանում, ապա կողքից հայտնվում է նաև, թե ով է այդ IMEI-ն օգտագործողը՝ անունը, ազգանունը, անձնագրային ու նույնականացնող տվյալներ և այլն»,- ասաց փորձագետը։

Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ օրենսդրական առաջարկը ռիսկեր է ստեղծում անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։ Նրա գնահատմամբ՝ նախագծում հստակ սահմանված չէ, թե ինչ նպատակով է ստեղծվում IMEI կոդերի շտեմարանը, մինչդեռ անձնական տվյալների ցանկացած մշակում պետք է ունենա ոչ միայն օրինական, այլև կոնկրետ և հստակ սահմանված նպատակ։ Ըստ փորձագետի՝ նախագծում նշված նպատակների մի մասը չափազանց ընդհանուր և անորոշ են, իսկ որոշ դեպքերում նույնիսկ չեն կարող համարվել տվյալների մշակման նպատակ։ Հայրապետյանը նաև կասկածի տակ է դնում նախագծի համապատասխանությունը համաչափության սկզբունքին։

«Համաչափության սկզբունքի իմաստն այն է, որ անգամ եթե կա որևէ օրինական նպատակ, ապա տվյալները պիտի մշակվեն միայն այդ նպատակի համար: Օրինակ, շատ քննարկվում է, որ այս նախագծի նպատակներից մեկն այն է, որ Հայաստան մաքսանենգ ճանապարհով բջջային սարքեր չմտնեն և ցանկացած մարդ սարք գնելիս և հետո ծառայությունն ակտիվացնելիս վստահ լինի, որ իր սարքը մաքսազերծված է, օրինական ճանապարհով է Հայաստանում հայտնվել»,- նշեց Հայրապետյանը։ 

Նրա խոսքով՝ եթե, օրինակ, շտեմարանի նպատակը մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսների հայտնաբերումն է, ապա այն պահից, երբ հաստատվում է սարքի օրինական ծագումը, շտեմարանում տվյալների հետագա և անժամկետ պահպանումն այլևս չի բխում այդ նպատակից։ Փորձագետը ուշադրություն է հրավիրում նաև այն դրույթի վրա, որով շտեմարանի ադմինիստրատորին հնարավորություն է տրվում տվյալներն օգտագործել «թվային այլ ծառայություններ» մատուցելու համար։

«Սա ռիսկ է ստեղծում, որ տվյալները կօգտագործվեն այլ նպատակներով և այդ նպատակների ոչ միայն ցանկը, այլ նաև շրջանակը անգամ հստակ չի օրենքից: Այդ արտահայտությունը կարդալիս ոչ ես և դուք չենք կարող հստակորեն ասել, թե ինչն է այսուհետ թույլատրելի լինելու այդ շտեմարանի հետ անել, ինչը՝ չէ»,- ընդգծեց Հայրապետյանը։

CyberHub-ի հիմնադիր Արթուր Պապյանի դիտարկմամբ այս նախագծով պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել բոլորիս հեռախոսները․ քանի որ նոր կարգավորմամբ պետությանը հնարավորություն է տրվում ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում։ 

Պապյանի խոսքով՝ հանրապետության բոլոր հեռախոսների և քաղաքացիների տվյալների մեկ բազայում գտնվելը նաև ռիսկեր է պարունակում կիբերանվտանգության տեսանկյունից։ 

«Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։ Իսկ հիմա ամենակարևորը. նախագծի հեղինակները պնդում են, որ սա կօգնի գողությունների դեմ։ Եկեք անկեղծ լինենք. Ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։ Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի֊շոու կանեն»,- գրել է Պապյանը։ 

Նրա գրառման մեկնաբանություններում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը աշխատանքային քննարկման առաջարկ է արել  dpHub-ի ու CyberHub-ի թիմի անդամներին։ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հայտնել է, որ երկու շաբաթից կարող են ԱԺ-ում քննարկում կազմակերպել, իսկ նախագծի առանջին ընթերցումը սեպտեմբերին կլինի։ 

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերը մշակվել են «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի և բջջային օպերատորների համագործակցությամբ։ 

Նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել 2026 թվականի փետրվարին։ Նախատեսվում է համակարգը լիարժեք ներդնել 2027 թվականի հունվարի 1-ից։ 

Անի Թամրազյան