1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հաքերները «դարքվեբում» հրապարակել են Բեռլինի Սենատի կիբերհարձակման հետևանքով գողացված տվյալները։ Խոսքը շուրջ 1,4 միլիոն ֆայլի կամ 5,8 տերաբայթ տվյալների մասին է։ Դրանք հրապարակվել ենո, երբ լրացել է հաքերների կողմից սահմանված ժամկետը՝ պահանջված գումարը վճարելու համար։

Գողացված տվյալների թվում են Գերմանիայի մայրաքաղաքի վարչակազմի աշխատակիցների անձնական հեռախոսահամարներն ու փաստաթղթերը։ Դեռևս հայտնի չէ՝ հրապարակված տվյալները ներառում են արդյոք կիբերհարձակման հետևանքով գողացված ամբողջ տեղեկատվությունը։ Գերմանական Deutschlandfunk-ի տվյալներով՝ գողացված տվյալների առնվազն մի մասը վերաբերում է անվտանգության ոլորտին։

Գերմանիայի տեղեկատվական անվտանգության դաշնային վարչությունը (BSI) նախազգուշացրել է, որ տվյալների արտահոսքը կարող է տարբեր ռիսկեր ստեղծել տուժած անձանց և, ի վերջո, հասարակության համար։ Կառույցը նաև ընդգծել է, որ տվյալների հրապարակումը հատկապես զգայուն է՝ հաշվի առնելով Բեռլինի Ներկայացուցիչների պալատի և շրջանային խորհուրդների ընտրություններին մնացած կարճ ժամանակը։

Օգոստոսի կեսերին կիբերհարձակման էին ենթարկվել Բեռլինի Սենատի քաղաքաշինության և տրանսպորտի ու շրջակա միջավայրի հարցերով վարչությունները։ Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր Rhysida հաքերային խմբավորումը։

Հաքերները քաղաքային իշխանություններից պահանջել էին 30 բիթքոին՝ մոտ 2 միլիոն եվրո՝ գողացված տվյալները վերադարձնելու և դրանք չհրապարակելու դիմաց։ Բեռլինի իշխանությունները հրաժարվել էին վճարել պահանջված գումարը։