Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

Լուրեր

06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
Բոլորը

Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Factor.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ այս գործով քրեական հետապնդումն իրականացրել և մեղադրական եզրակացությամբ այն դատարան է ուղարկել հենց ազատման դիմում ներկայացրած դատախազը։

Գլխավոր դատախազությունից, սակայն, նշել են, որ Գալստյանի՝ աշխատանքից ազատվելը որևէ կապ չունի դատական գործի հետ։

Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր նրան վերականգնել պաշտոնում։ Մայր Աթոռը, սակայն, նրան չի վերականգնել և կարգալույծ է արել՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն և դատարանի միջամտությունը որակել որպես միջամտություն եկեղեցու ինքնավարությանը։

Այս գործով արդեն երրորդ դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ գործի ընդդատության հարցը լուծելու համար։ Մինչ այդ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը դատական նիստի ընթացքում բարձրացրել էր գործի տարածքային ընդդատության հարցը և դրա հիմքով որոշել գործն ուղարկել Երևանի քրեական դատարան։

Ռուշանյանը դատական նիստի ընթացքում նշել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի մեղադրանքում տվյալներ չկան այն մասին, թե, ըստ գործի, որտեղ է կայացվել կարգալույծ անելու որոշումը։ Նրա պնդմամբ՝ այդ հանգամանքը կարևոր է՝ որոշելու համար, թե որտեղ պետք է քննվի գործը։

Գործը Երևանի քրեական դատարան ուղարկելուց հետո այն մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին, որը, ինչպես պարզվում է, համաձայն չէ, որ գործը պետք է քննի Երևանի դատարանը։

Ի սկզբանե այս գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր է հանձնել Արա Զոհրաբյանը, որը դատարանում պաշտպանում է Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների շահերը։

Արփի Հակոբյան