ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը Սահմանադրական դատարանում ներկայացրեց իրենց ուժի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։

Դրմեյանի խոսքով՝ ընտրությունները հավասար պայմաններում չեն կազմակերպվել։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 10-ին ներկայացրել է նախընտրական հիմնադրամի հայտարարագիրը՝ որպես ծառայությունների և ապրանքների շուկայական արժեքի ընդհանուր չափ հայտարարագրելով 798 մլն 800 հազար դրամից մի փոքր ավելի։

«Սա Ընտրական օրենսգրքի սահմանված առավելագույն չափից պակաս է ընդամենը, կլորացրած, 1.2 միլիոն ՀՀ դրամով։ Հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում ներառված են թվով 130 անշարժ գույքեր, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հանձնվել են անհատույց։ Ընդ որում՝ վարձակալած և անհատույց օգտագործմամբ վերցված գույքերի ընդհանուր թիվը 558 է։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ հիշատակված անշարժ գույքերը պետք է արտացոլված լինեին հայտարարագրում շուկայական արժեքով։ Դիմողի ուսումնասիրությունը և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ այդ արժեքները ոչ միայն չեն համապատասխանում գործող շուկայական արժեքներին, այլև հաճախ էականորեն տարբերվում են դրանցից՝ լինելով ցածր»,-նշեց նա։

Դիմեյանը որպես օրինակ ներկայացրեց Պռոշյան համայնքում, Անդրանիկ փողոցում հայտարարագրված անշարժ գույքը՝ որպես անհատույց օգտագործման վերցված, որի շուկայական արժեքը նշվել է 20,000 դրամ, այն դեպքում, երբ նույն փողոցում համանման գույքը՝ գրեթե նույն մակերեսով, «Միասնության թևերը» վարձակալել է 10 անգամ բարձր գնով՝ 223,000 դրամ։

«Ընդ որում՝ այս 130 անշարժ գույքերի անհատույց օգտագործումը նաև բացառել է կուսակցության կողմից հարկային պարտավորությունների կատարումը, ինչը չէր բացառվի վարձակալության դեպքում։ Սա այն տվյալն է, որը երևում է ներկայացված հաշվետվությունից։ Վերոգրյալ գների համադրումը ընտրություններին մասնակցած այլ ուժերի հայտարարագրած արժեքների հետ ցույց է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած տվյալները չեն արտահայտում այդ գույքերի իրական շուկայական արժեքները»,- ասաց Դրմեյանը։

Բացի այդ, կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ մեկ այլ կարևոր հանգամանք այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարագրում ներառված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր։

«Անգամ եթե այդ աշխատանքները կատարվել են անհատույց, ապա Ընտրական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան՝ պետք է ներառված լինեին հայտարարագրում իրենց շուկայական արժեքով։ Միայն այն հանգամանքը, որ կուսակցությունն ունեցել է 558 գրասենյակ, ենթադրում է, որ այդ գրասենյակներից յուրաքանչյուրն ունեցել է գոնե մեկ աշխատակից։ Այդ աշխատակիցների վարձատրությունը ենթակա էր հայտարարագրման, քանի որ վերջիններս ուղղակի մասնակցություն են ունեցել նախընտրական գործընթացում։ Պայմանականորեն ընդունենք, որ մեկ աշխատակցի վարձատրությունը կարող էր հաշվարկվել 100,000 դրամով. այս հաշվարկի դեպքում մենք ունենում ենք առնվազն 55 մլն 800,000 ՀՀ դրամ, որը չի հայտարարագրվել նախընտրական հիմնադրամում։ Իսկ եթե սրան հավելենք նաև անհատույց օգտագործված գույքերի շուկայական արժեքները, ապա նախընտրական հիմնադրամի՝ օրենքով սահմանված շեմը «Քաղաքացիական պայմանագիրը» գերազանցել է տասնյակ միլիոնավոր դրամներով»,-ընդգծեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։