ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Սահմանադրական դատարանը հունիսի 25-ին աշխատակարգային նոր որոշում է ընդունել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով։

«Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչը միջնորդել էր դատարանին միավորված վարույթից առանձնացնել և առանձին սահմանադրական վարույթով քննել Սահմանադրական դատարան ներկայացված իրենց դիմումը։

Դատարանը մերժել է նշված միջնորդությունը, քանի որ ինչպես «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումները վերաբերում են նույն հարցին։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ «Հայաստան» դաշինքը միայն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ չեն հաղթահարել անցողիկ շեմը, քանի որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել և ԿԸՀ-ն վերաքվեարկություն կազմակերպելու որոշում չի կայացրել։

Դատարանն աշխատակարգային որոշումներով արձանագրել է, որ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Նրանք չեն մասնակցի գործի քննությանը։

Եվգենյա Համբարձումյան