Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է հետընտրական գործընթացներին, ընդդիմության մանդատները վերցնել-չվերցնելու շուրջ քննարկումներին և իրենց ուժի դեմ, իր բնորոշմամբ, սանձազերծված քարոզչությանը։ Նա հայտարարել է, որ իրենց գերնպատակը իշխանափոխությունն է, և Ազգային ժողովի մանդատները դիտարկվում են որպես այդ նպատակին հասնելու գործիք։

Մելոյանը հայտարարեց, որ հունիսի 26-ին «Տաշիր Արենա» համալիրում իրենց կուսակցությունը հանդիպում կունենա համակիրների հետ՝ քննարկելու հետագա անելիքները, այդ թվում՝ մանդատների հարցը։

«Մենք ի սկզբանե եղել ենք թափանցիկ, բաց, հասանելի, ու հիմա մենք պարտավորվածություն ենք զգում մեր քաղաքացիների հետ, մեր ընտրողի հետ կոմունիկացիայի մեջ լինելու։ Այս ձևաչափը անընդհատ քննարկման տիրույթում էր, ու ի վերջո, վաղը «Տաշիր Արենայում» ժամը 13:00-ին հայտարարել ենք մեր համակիրների հավաք։ Առաջին խումբ մեր քաղաքացիների, ընտրողների հետ հանդիպում կունենանք։ Անկեղծ ասած, նախատեսում ենք, քանի որ համոզմունք կա, որ ավելի մեծաթիվ են լինելու գրանցումները, հետագայում ևս նմանաբնույթ հանդիպումներ կազմակերպել»։

Նրա խոսքով՝ հարցը միայն մանդատները վերցնելը չէ, քանի որ ընտրողների շրջանում կան տարբեր տրամադրություններ․ «Մի շարք ընտրողներ, ընտրազանգված, ակտիվ համակիրներ հակառակը՝ պնդում են, որ մենք ձեզ քվե չենք տվել, որ դուք չվերցնեք մանդատ ու խուսափեք պատասխանատվությունից»։

Գոհար Մելոյանը շեշտեց, որ իրենց պայքարի հիմնական նպատակը ոչ թե պաշտոններ զբաղեցնելն է, այլ երկրում ստեղծված իրավիճակի փոփոխությունը։

«Բոլոր ընդդիմադիր ուժերի հիմնանպատակը մնում է իշխանափոխությունը։ Իշխանափոխությունը իշխանություն գալու միջոց չէ՝ աթոռակռիվ անելու նպատակով, առավել ևս մեր քաղաքական ուժի պարագայում, որովհետև մենք գիտակցում ունենք, որ այնտեղ չկա այլևս աթոռ, այնտեղ մի հատ կիսաքանդ, փայտյա մի ոտքի վրա մնացած իշավուկ նույնիսկ կարելի է անվանել։ Դրա հետ զուգահեռ օրակարգում է մեր պետականության գոյի հարցը, մեր ազգային ինքնությունը, մեր ապագայի տեսանկյունից որպես ազգ լրջագույն մարտահրավերներ»։

Նրա համոզմամբ, խորհրդարանական հանրապետությունում ընդդիմության համար խորհրդարանն է իշխանափոխության հասնելու հիմնական լծակը։

Մելոյանը հերքում է իրենց քաղաքական ուժին վերագրվող ընտրակաշառք բաժանելու մասին մեղադրանքները՝ դրանք համարելով իշխանության կողմից կազմակերպված հակաքարոզչություն։

«Ընտրակաշառքները, դա մտածածին, բոլոր վարչական լծակներով, խողովակներով, Հանրային հեռուստաընկերությամբ շրջանառված, մեզ վերագրված լրջագույն հակաթեզ է, որպեսզի մեր բարի համբավը արատավորվի։ Եթե մեր անունից որևէ մեկը ընտրակաշառք է տվել, Սամվել Կարապետյանի ձևակերպումն օգտագործեմ, ասաց՝ նա Նիկոլ է»։

Նա նշեց, որ բոլոր ձերբակալություններն անհիմն են եղել, և որևէ դատական ակտով ընտրակաշառքի դեպք անգամ չի հաստատվել։

Ըստ Գոհար Մելոյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է հակաիրավական տրամաբանությամբ՝ չեղարկելով արդյունքները երեք տեղամասերում այնպես, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս մնա խորհրդարանից, ինչը թույլ է տալիս իշխանությանը խուսափել ընդդիմության հետ աշխատելու անհրաժեշտությունից։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ծայրաստիճան հակաիրավական և հակաժողովրդավարական միջոցի դիմեց։ Մեկ քաղաքական ուժի 60,000 քվեն, քաղաքացիների կամքն առ ոչինչ դարձավ քաղաքական միջամտության և հակաիրավական տրամաբանության արդյունքում։ Ընտրական օրենսգիրքը հստակ ասում է՝ եթե էական ազդեցություն է ունենում ընտրության արդյունքների վրա և գործընթացի վրա, վերաքվեարկությունը պարտադիր է»։

Մելոյանը վստահեցրեց, որ իրենց քաղաքական ուժը դեռևս վերլուծում է իրավիճակը և վերջնական որոշումները կկայացնի՝ հաշվի առնելով բոլոր զարգացումները և խորհրդակցելով իրենց ընտրողների հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան