Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին

Լուրեր

22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական ուժերը գիշերը հարվածել են ՌԴ Կուբանում գտնվող նավթաբազային, իսկ առավոտյան՝ Ուֆայում գտնվող երկու նավթավերամշակման գործարանի, որոնք գտնվում են առաջնագծից 1500 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին  սոցցանցերում գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Գիշերն ուկրաինական կողմը հարձակվել է Պոլտավսկայայի նավթաբազայի վրա։ Այն գտնվում է ռազմաճակատից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա։

Արդեն առավոտյան ուկրաինական ուժերը հարձակվել են Ուֆայի երկու նավթավերամշակման գործարանների վրա՝ «Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմ»-ի և «Բաշնեֆտ-Նովոյլ»-ի։

«Մեր հեռահար գործողությունները հետևողական, ճշգրիտ պատասխաններ են Ռուսաստանի կողմից պատերազմի երկարաձգմանը և ուկրաինական քաղաքների ու համայնքների վրա հարձակումներին»,- ասել է Ուկրաինայի  նախագահը։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան իրականացնում է «երկարաժամկետ պատժամիջոցների ծրագիր», և շնորհակալություն է հայտնել զինվորներին՝ «ճշգրտությունն ապահովելու համար»։

«Ռուսները պետք է մտածեն իրական դիվանագիտության մասին, այլ ոչ թե փորձեն կրկին խաբել որևէ մեկին կամ ժամանակ շահել։ Պատերազմը պետք է ավարտվի»,- ընդգծել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի