Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է

Լուրեր

24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
Բոլորը

Իրանի և ԱՄՆ-ի միջև Մերձավոր Արևելքի պատերազմին վերջ դնելու գործարքն «Ամերիկայի պարտության հռչակագիրն է»։ Այս մասին հայտարարել է իրանական բանակցային թիմի ղեկավար, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Իսլամաբադի համաձայնությունը ճնշման և հարկադրանքի արդյունք չէր, այլ քաջարի իրանական ազգի դիմադրության և հեղինակության արդյունք։ Ահա թե ինչու Իսլամաբադի համաձայնության հուշագիրը դարձավ Ամերիկայի պարտության հռչակագիր»,- ասել է Ղալիբաֆը Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովում ունեցած ելույթում՝ հավելելով, որ Մերձավոր Արևելքում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները։

Նա նաև վերահաստատել է, որ Լիբանանում խաղաղությունը Վաշինգտոնի հետ վերջնական համաձայնության հասնելու հիմնարար հենասյունն է։

«Մեզ համար Լիբանանում հրադադարը նույնքան կարևոր է եղել և մնում է, որքան Իրանում հրադադարը, և Լիբանանում պատերազմի ավարտը նույնքան կարևոր է եղել, որքան Իրանում պատերազմի ավարտը»,- հավելել է Ղալիբաֆը։

Ըստ նրա՝ Իրանը պատրաստ է իսլամական երկրների հետ «անվտանգության համաձայնագրերի», ինչպես նաև «տնտեսական համագործակցության»։

«Իրանը պատրաստ է իսլամական երկրների, մասնավորապես, Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության համաձայնագրերի կնքման՝ կայուն տնտեսական համագործակցության միջոցով»,- ասել է Ղալիբաֆն ու նշել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջերս տեղի ունեցած պատերազմը «ոչ միայն ռազմական առճակատում էր», այլ «տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությունը փոխելու կազմակերպված ջանք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի