Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի շրջանակում նա կմասնակցի Բաքվում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին։ Հավելենք, որ միջոցառմանը մասնակցելու համար նախօրեին Բաքու է ժամանել նաև Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի