Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
Քաղաքականություն
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի շրջանակում նա կմասնակցի Բաքվում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին։
Հավելենք, որ միջոցառմանը մասնակցելու համար նախօրեին Բաքու է ժամանել նաև Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի