Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
Բոլորը

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով երկու դատավոր չի մասնակցի քննությանը։ Խոսքն արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արտակ Զեյնալյանի և բոլորովին վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Վլադիմիր Վարդանյանի մասին է։

«ՍԴ-ի կազմում կան դատավորներ, որոնց մասնակցությունը մենք գտնում ենք որ անհնարին է, միջնորդություն, վստահաբար, լինելու»,- ուրբաթ ՍԴ-ի բակում ասել էր «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Բայց բանը չհասավ կուսակցությունների կողմից միջնորդությանը․ դատարանն արդեն իսկ որոշում ունի։ Ըստ այդմ՝ նշվում է, որ Վարդանյանը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Վարդանյանը ուրբաթ հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ:

Արտակ Զեյնալյանի դեպքում ևս նշվում է, որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Իսկ որպես երրորդ կողմ է ներգրավվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մեր տեղեկություններով՝ ներկայացուցիչներից մեկը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է։ Բանն այն է, որ Արտակ Զեյնալյանը, մինչ ՍԴ տեղափոխվելը, եղել է նաև Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ, իսկ ՔՊ-ն ու Հանարպետությունը ընտրություններից հետո համագործակցության հուշագիր են կնքել։

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները միջնորդություն են ներկայացնելու, որպեսզի կողմնակալության հիմքով անհնարին ճանաչվի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ուրբաթ մեկնարկելիք դատավարությանը։ Բանն այն է, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու էր  «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակով։ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, որ մասնակցում էր այս ընտրություններին, ևս ՍԴ-ում վիճարկում է ընտրությունների արդյունքները, իսկ 2021-ին Բաբաջանյանն ու Սաֆարյանը նույն դաշինքում էին․ Բաբաջանյանն առաջին, իսկ Սաֆարյանը՝ 3-րդ համարն էր։ 2021-ին այս դաշինքը չանցավ խորհրդարան։ 2022-ին կառավարությունը Սեդա Սաֆարյանի թեկնածությունն առաջադրեց ՍԴ դատավորի պաշտոնի համար և Ազգային ժողովի կողմից ընտրվելուց հետո դեկտեմբերի 16-ի նիստում տրված երդմամբ Սաֆարյանը ստանձնեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը:  

Ուրբաթ Սեդա Սաֆարյանը չէր արձագանքել իր անձի շուրջ քննարկումներին։ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի կարծիքո՝ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի մասնակցության անհնարինության հիմքերը նույնությամբ առկա են նաև Սեդա Սաֆարյանի դեպքում։ 

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումներով գործերը միավորել են և քննվելու են դատարանի նույն նիստում՝ հունիսի 26-ին։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանը։ Նա ՍԴ դատավոր է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից։ Նրա թեկնածությունն առաջադրել էր Կառավարությունը։ Մինչ այդ, Շաթիրյանը 2019-ին շուրջ մեկ ամիս եղել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Արդյոք Էդգար Շաթիրյանի մասով ևս միջնորդություն կներկայացվի՝ Վարդևանյանը հորդորում է սպասել մինչ ուրբաթ։ 

Գործով հիմնական պատասխանող է նշանակվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հարակից պատասխաններով դատարանի առջև հանդես կգան դատախազության, ներքին գործերի նախարարության և հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները: ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկում են ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների մեծ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է, սակայն որոշ ուժեր ներկայացրել են նաև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու պահանջ։  Բարձր դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կա՛մ անվավեր ճանաչի այդ որոշումը։ Այս դեպքում կա՛մ պետք է անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները, կա՛մ անվավեր ճանաչվեն և սահմանվի մանդատների բաշխման կարգը, կա՛մ նշանակվի ընտրությունների երկրորդ փուլ:

Սահմանադրական դատարանի որոշումները ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ ՍԴ-ն գործի քննությունը սկսելու է 7 դատավորի մասնակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան