Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ

Լուրեր

06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան «վճռական բողոք են հայտնել՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Ադրբեջանի դեմ գործով  հունիսի 18-ի  որոշման հետ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, թե  իբր  «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի հունիսի 16-ի որոշումը սահմանել է, թե ադրբեջանական տարածքները փաստացի գտնվում էին հայկական օկուպացիայի տակ, և թե օկուպացիոն ռեժիմը գոյություն ուներ Հայաստանի անմիջական ռազմական և ֆինանսական աջակցությամբ: Սակայն, ներկայիս որոշումը այդ տարածքները անվանում է ԼՂՀ, ինչը հակասում է միջազգային իրավունքին և դատական ​​ընթացակարգերին:

Ադրբեջանը նաև բողոքել է որոշման մեջ առկա տերմինաբանության օգտագործման դեմ, որը «հակասում է երկրի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Մասնավորապես, նշվել է, թե  Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գիծ» արտահայտության օգտագործումը, ինչպես նաև բանակի, պետական ​​մարմինների, գլխավոր դատախազի և օմբուդսմենի մասին հղումները «նախկին անօրինական անջատողական ռեժիմը օրինականացնելու փորձ են»։

Հանդիպման ընթացքում նշվել է, թե Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն մերժում է  դատարանի այդ  որոշումը և մտադիր է դիտարկել բոլոր հնարավոր միջոցները իր օրինական շահերը պաշտպանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքն ու խոշտանգումների արգելքը։ Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է 90 հազար եվրո փոխհատուցում վճարել  հայ զոհի հարազատներին, իսկ վճիռը կարևոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի տուժածների գործերով։

Դատարանի վճռում նշվում է՝ հայ զինվորականի դին հայտնաբերվել է շփման գծի մոտ՝ Թալիշ գյուղի մոտ։ Տեղի քննիչների և Հայաստանում իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ նա  ծանր վիրավորվել է ռազմական բեռնատարի վրա հարձակման ժամանակ և հայտնվել անշարժ վիճակում՝ կորցնելով մարտունակությունը։ Հաղորդվում է, որ վիրավոր վիճակում կտրել են նրա ձեռքերը, ապա գլխատել։Դատարանի որոշման մեջ նշվում է, որ նրա մարմնի ոչ լիարժեք վերադարձը ընտանիքին թույլ չի տվել իրականացնել լիարժեք հուղարկավորության արարողություն և պատճառել է լրացուցիչ հոգեկան տառապանքներ։

Հայցը Եվրոպական դատարան է ներկայացվել 2016 թվականի ապրիլի 13-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի