Հայաստանի հետ Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակը 2019-2022թթ. համար լինելու է արտահանման խթանումը

Լուրեր

15.06.2026 | 10:30
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում
15.06.2026 | 10:14
«Կարոլինան» 20 տարվա ընդմիջումից հետո դարձել է Սթենլիի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 10:07
ԱՄՆ-ն ու Իրանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում
15.06.2026 | 09:59
ԿԸՀ նախագահը պարզաբանել է՝ ինչու վերաքվեարկություն չի նշանակվել
15.06.2026 | 09:58
ԱԱ-2026․ Շվեդիան ու Կոտ դ՛Իվուարը հաղթել են, Նիդերլանդներ – Ճապոնիա խաղում գրանցել է ոչ-ոքի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 09:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 15-ի դրությամբ
15.06.2026 | 09:40
Իլյա Տոպուրիան կորցրեց UFC-ի չեմպիոնական գոտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.06.2026 | 23:18
Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:13
Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նոյեմբերի 27-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ միտված տնտեսության զարգացմանը ու մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև ներդրումների ներգավվմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սիլվի Բոսութղոն նշեց, որ ողջունում են կառավարության հանձնառությունը հավակնոտ բարեփոխումներ իրականացնելու և տնտեսական առաջընթաց ապահովելու առումով, և այս գործընթացում Համաշխարհային բանկը լինելու է Հայաստանի կառավարության աջակիցն ու գործընկերը: Նա նաև հավելեց, որ շուտով Համաշխարհային բանկը քննարկելու է Հայաստանի հետ համագործակցության շրջանակը 2019-2022թթ. համար, որի հիմնասյուներից մեկն էլ լինելու է արտահանման խթանումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի իրականացման ընթացքը: Ծրագիրը միտված է արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ ծրագիրը պետք է նպաստի հայկական ընկերությունների արտադրանքի մրցունակության բարձրացմանը միջազգային շուկաներում, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության ամրապնդմանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև նշեց, որ ծրագրի միջանկյալ վերանայման արդյունքում հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտին ուղղվող ենթածրագրերին և դրանց քանակի ավելացմանը: