Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

Հետընտրական զարգացումները Հայաստանում տեղափոխվել են իրավական դաշտ։ Քաղաքական ուժերի կողմից ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներն այժմ Սահմանադրական դատարանում են։ Factor TV-ի հետ զրույցում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը ներկայացրել է իր դիտարկումները՝ անդրադառնալով ընտրակաշառքի ազդեցության, վարչական ռեսուրսի կիրառման և վիճելի դարձած երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման խնդիրներին։

Իրավապաշտպանի խոսքով՝ դժվար է գնահատել ընտրակաշառքի իրական ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա։ «Ըստ էության՝ դժվար է գնահատել, թե, օրինակ, ինչքանով են ընտրակաշառքներն ազդեցություն ունեցել։ Դա մի բարդ սխեմա է, որտեղ չգիտենք ընտրակաշառքի ազդեցությունը և ծավալը։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ տպավորությունները դրական չէին, մենք կարծում ենք, որ բավականին շատ տարբեր հանգամանքներով ստվերվել են ընտրությունների արդյունքները»,- նշեց նա։

Խոսելով վարչական ռեսուրսի չարաշահման մասին՝ Գրիգորյանը նշեց, որ իրենք որոշ դեպքեր արձանագրել են, սակայն դրանք զանգվածային և համակարգված բնույթ չեն կրել։ «Մենք արձանագրել էինք վարչական ռեսուրսի օգտագործում հավաքներին մասնակցության հետ կապված, սակայն տպավորությունն էր, որ ամեն դեպքում դրանք ոչ թե զանգվածային ու համակարգված բնույթ էին կրում, այլ ավելի շատ տեղական ինչ-որ չինովնիկների գործողություններ են։ Ամեն դեպքում, հենց ընտրություններին մասնակցության հետ կապված, կարծես թե, նման փաստեր չունենք, ըստ այդմ, ընտրությունների վրա ազդեցության առումով չենք կարող նույն ձևով պնդել, որ վարչական ռեսուրսն ազդեցություն է ունեցել»։

Իրավապաշտպանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն երեք տեղամասերի խնդրին, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվեցին, ինչը, ըստ նրա, ուղղակիորեն ազդել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան անցնելու հնարավորության վրա։ Նա շեշտում է, որ գլխավոր խնդիրն այն ընտրողների իրավունքների պաշտպանությունն է, որոնց ձայները չեղարկվել են իրենց կամքից անկախ պատճառներով։

«Մեր կարծիքով, առաջնային են այն ընտրողների իրավունքները, որոնց քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվեցին, և նրանք չունեցան վերաքվեարկության հնարավորություն։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ իրոք պետք է հաշվի առնվեր նրանց վերաքվեարկության իրավունքը։ Այն փուլում, երբ անվավեր են ճանաչվել այս տեղամասերի արդյունքները, «Բարգավաճ Հայաստանը» չէր անցնում, բայց հետո պարզվում է, որ կարող էր անցնել, եթե վերահաշվարկ նշանակվեր։ Այս դեպքում ստացվում է, որ ոչ թե փոփոխվելու են արդյունքները, այլ հաստատվելու են այն արդյունքները, որոնք որ կարող էին լինել, եթե անվավեր չհամարվեին այս տեղամասերը»։

Անդրադառնալով իշխանության այն փաստարկին, թե վերաքվեարկությունը կբերի տակտիկական քվեարկության, քանի որ արդյունքներն արդեն հայտնի են, Գրիգորյանը պարզաբանում է․ «Այն տրամաբանությունը, որ ներկայացվել էր, թե վերաքվեարկությունն, ըստ էության, միշտ համարվում է որպես անընդունելի՝ նույն տակտիկական քվեարկության տեսանկյունից, դա, ըստ էության, իրոք հակասում է հենց ընտրական օրենսդրության տրամաբանությանը, որովհետև վերաքվեարկությունը միշտ նշանակվում է հետո։ Վերաքվեարկության պահին ակնհայտ է, որ արդեն արդյունքները հայտնի են»։

Խոսելով արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակելու (վերջին 183 օրը ՀՀ-ում բնակվելու ցենզ) առաջարկի մասին՝ իրավապաշտպանը դեմ է արտահայտվում՝ դա համարելով սահմանադրական իրավունքի խախտում։ Նրա կարծիքով, լուծումը ոչ թե իրավունքից զրկելն է, այլ ընտրացուցակների հետ կապված խնդիրները կարգավորելը։

«Ես չեմ ուզում սահմանափակել Հայաստանի Հանրապետությունում չբնակվող անձանց քվեարկության իրավունքը նրանով, թե ում են նրանք ընտրում, որովհետև կարծում եմ, որ դա ընտրությունների արդյունքների ձևախեղում է։ Եթե ընտրության իրավունք ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները, ուրեմն ունեն բոլոր քաղաքացիները։ Ընտրական իրավունքից զրկելը պետք է նաև ենթադրի, նախ՝ սահմանադրական փոփոխություններ, երկրորդ՝ պետք է ենթադրի այդ ընտրական իրավունքի վերականգնման այլ կառուցակարգեր։ Ես վստահ եմ, որ սա ընտրացուցակների հետ պետք է առնչվի, ոչ թե ընտրական իրավունքի»։

Գրիգորյանը որպես այլընտրանք առաջարկում է ակտիվ ընտրական ցուցակների համակարգի քննարկումը, երբ ընտրողը, օրինակ, վեց ամիս առաջ նախապես տեղեկացնում է իր մասնակցության մասին, որպեսզի ընդգրկվի ցուցակում, ինչպես դա արվում է ԱՄՆ-ում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան