ԲՀԿ-ական թեկնածուն կուսակցության գլխավոր կարգախոսը տառասխալներով է տարածում

Լուրեր

11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արայիկ Աղաբաբյանը տառասխալով գովազդային վահանակ է փակցրել Արմավիրի մարզում: Մասնավորապես, նա ԲՀԿ կարգախոսը գրել է. «Մեր խոսքԹ գործ է»: Այնինչ պետք է լիներ՝ «Մեր խոսքԸ գործ է»:

Նշենք, որ Արայիկ Աղաբաբյանն առաջադրված է թիվ 6 ընտրատարածքում՝ Արմավիրի մազրում: Արայիկ Աղաբաբյանը 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ 10 հազար քվե էր ստացել՝ ռեյտինգային ընտրակարգով, այս նույն ընտրատարածքից:

Factor.am-ը փորձեց թեկնածուից մեկնաբանություն ստանալ՝ արդյո՞ք չի տեսել, որ պաստառի վրա տառասխալ կա, սակայն, նա մեր զանգերին չպատասխանեց:

Նշենք, որ նույն պաստառը Արմավիրի մարզում փակցված է մի քանի տեղերում: «Մեր խոսքը գործ է» կարգախոսը ԲՀԿ-ի գլխավոր կարգախոսն է: Կուսակցությունն այս ընտրություններին ներկայանում է նաև «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսով:

Հայկ Վարդանյան