Քաղաքապետարանից պայմանագիրը լուծարելու ծանուցագիր են ստացել․ Իվետա Տոնոյանը՝ Multi Wellness-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ կուսակցությունում դեռ պաշտոնական դիրքորոշում չեն ձևավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերի համախմբման կոչի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Կարապետյանի հայտարարության մասին տեղեկացել են լրատվամիջոցներից և առայժմ հնարավորություն չի եղել հարցը քննարկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։

«Նախորդող ժամանակահատվածում քաղաքական թիմերի անդամներով բավականին կառուցողական քննարկումներ ենք ունեցել մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում նաև «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերների հետ։ Սակայն պարոն Կարապետյանի առաջարկած օրակարգի շուրջ համախմբվելու հարցի հետ կապված այս պահին պաշտոնական դիրքորոշում չեմ կարող փոխանցել»,- ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ հարգանքով են վերաբերվում առաջարկին։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացին՝ ԲՀԿ խոսնակը նշել է, որ կուսակցությունը սպասում է դատարանի որոշմանը և առայժմ չի ցանկանում խոսել հետագա քայլերի մասին։

«Նպատակը բոլոր հնարավոր իրավական գործիքներն օգտագործելով մարդկանց ընտրելու իրավունքի վերականգնումն է։ Սպասենք Սահմանադրական դատարանի քննությանը, որից հետո արդեն կխոսենք հետագա անելիքների մասին»,- նշել է նա։

Տոնոյանը նաև մեկնաբանել է տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Վելնես» ընկերությանը ծանուցել է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին։ Նրա խոսքով՝ ընկերությունը, որը ներառված է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում, ստացել է համապատասխան ծանուցում, թեև պայմանագիրը գործում է մինչև 2065 թվականը։

«Առանց որևէ հիմնավորում ներկայացնելու Երևանի քաղաքապետարանը որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը՝ մեկ ամիս առաջ այդ մասին տեղեկացնելով ընկերությանը։ Իրավաբաններն արդեն ներկայացրել են իրենց առարկությունները և գործընթացը շարունակվելու է իրավական ճանապարհով»,- ասել է Տոնոյանը։

Նա պնդել է, որ որոշումն ունի քաղաքական ենթատեքստ և իշխանությունները վարչական ռեսուրսներն օգտագործում են ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով։ ԲՀԿ խոսնակի խոսքով՝ վերջին օրերին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված մի շարք ընկերություններում իրականացվում են հարկային ստուգումներ և այլ գործընթացներ, իսկ «Մուլտի Վելնեսը» այդ ընկերություններից միայն մեկն է։

Մանրամասները՝ տեսանյութում։