Ինչո՞ւ չեք գալիս ԱԺ նիստերին. հարց` Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
Կասկադի հարևան տարածքից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարանի նիստերին և կառավարության հետ հարցուպատասխաններին չմասնակցելուն, հայտարարեց, որ դա ընդդիմության կողմից ընտրված մարտավարություն է։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը որևէ մեկի տեղը չի զբաղեցնում, այլ ներկայացնում է այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնն են տվել ընտրություններում։

«Ընդդիմությունն այս ընթացքում հենց իր աշխատանքով է զբաղված եղել։ Ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ հանրությունն իմացել է՝ Հայաստանից քանի քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացված, ինչպես նաև Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի մասին։ Հինգ տարվա ընթացքում ընդդիմությունը ներկայացրել է 25 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են թոշակների բարձրացմանը և բազմազավակ ընտանիքների աջակցության ավելացմանը, սակայն դրանցից որևէ մեկը իշխանությունը չի ընդունել»,- նշեց Վարդանյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում նիստերին չմասնակցելուն՝ նա ընդգծեց, որ դա քաղաքական մարտավարություն է, որը կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակից։

«Ուզում ենք՝ մասնակցում ենք, չենք ուզում՝ չենք մասնակցում։ Գնահատում ենք իրավիճակը և որոշում՝ որն է առավել արդյունավետ քայլը։ Մենք խնդիր չունենք մարտավարություն փոխելու հետ, բայց խնդիր ունենք նպատակներ փոխելու հետ, ինչը երբեք չենք արել և չենք անելու»,- ասաց նա։

Վարդանյանը նաև արձագանքեց այն քննադատություններին, թե ընդդիմադիր պատգամավորները նիստերին չմասնակցելով շարունակում են աշխատավարձ ստանալ։ «Հանրությունը պետք է իմանա, որ ընդդիմության պատգամավորները երբեք աշխատավարձ չեն ստանում իրենց չներկայացած նիստերի համար»,- նշեց նա։

Խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարված ընդդիմադիր ուժերի համագործակցության նախաձեռնության մասին՝ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրենք միշտ են կարևորել համախմբման անհրաժեշտությունը։

«Մենք այն քաղաքական ուժն ենք, որը նաև նախընտրական շրջանում հայտարարել է, որ համագործակցությունն անհրաժեշտ է։ Ստեղծված իրավիճակում չկա մի քաղաքական ուժ կամ անհատ, որը կարող է միայնակ լուծել առկա խնդիրները։ Հիմա կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ, առաջիկայում կդրսևորվեն»,- ասաց նա։

Պատգամավորը հավելեց, որ այս փուլում չի կարող մանրամասներ հայտնել հնարավոր հանդիպումների կամ բանակցությունների վերաբերյալ, սակայն ընդգծեց, որ համագործակցության անհրաժեշտության գիտակցումը կարևոր քայլ է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։