Արտահանում դեպի ԵՄ շուկա․ գործնական ուղեցույցը հասանելի է էլեկտրոնային գրքի տեսքով

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ գյուղատնտեսական և վերամշակված արտադրանքի՝ Եվրոպական միության շուկա արտահանման վերաբերյալ գործնական ուղեցույցն այժմ հասանելի է նաև թերթվող էլեկտրոնային գրքի ձևաչափով։ Ուղեցույցը արտադրողներին և արտահանողներին ներկայացնում է Հայաստանից ԵՄ շուկա արտահանման համար անհրաժեշտ գործնական քայլերը, փաստաթղթերը, նախապատրաստական աշխատանքներն ու հնարավոր ծախսային ուղղությունները։

«Գյուղատնտեսական և վերամշակված արտադրանքի Եվրոպական միության շուկա արտահանման վերաբերյալ գործնական ուղեցույցն այժմ հասանելի է նաև թերթվող էլեկտրոնային գրքի ձևաչափով»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ հայկական գյուղմթերքի և վերամշակված արտադրանքի համար ԵՄ շուկայի ուղղությունը վերջին շրջանում ավելի է կարևորվել Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին։ 2026-ի մայիս-հունիսին Ռոսսելխոզնադզորը մի քանի փուլով սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից ապրանքների ներմուծման նկատմամբ՝ նախ ծաղիկների, ապա մի շարք պտուղ-բանջարեղենի և կարանտինային ապրանքների մասով՝ պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումները։

Ըստ հրապարակումների՝ սահմանափակումները վերաբերել են նաև կեռասին, ծիրանին, սալորին, դեղձին, նեկտարինին, խաղողին և այլն, իսկ որոշ դեպքերում սահմանափակվել է նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵՏՄ երկրներ։

Այս իրավիճակում հայկական արտադրանքի համար այլընտրանքային շուկաների, այդ թվում՝ ԵՄ ուղղության զարգացումը դիտարկվում է որպես արտահանման ռիսկերի նվազեցման և շուկաների դիվերսիֆիկացիայի կարևոր քայլ։