Ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածներ չկան․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
23.10.2026 | 15:32
Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 14:44
Թուրքիայում ածխի հանքում պաթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 14:35
Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարին․ ինչ հարցեր են քննարկվել
23.10.2026 | 14:34
Անցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպք չի արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 14:27
«Ուրարտուի» հայտարարությունը ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ
23.10.2026 | 14:20
Արմավիրի մարզը՝ ընտրություններից առաջ․ ովքեր են ՔՊ-ի թեկնածուները և ովքեր են ղեկավարում մյուս համայնքները
23.10.2026 | 14:10
Ավստրիան լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է չորս ռուս դիվանագետի
23.10.2026 | 14:01
Սերբիայում ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր ուսանողական շարժման շուրջ 150 հազար աջակիցներ հանրահավաք են անցկացրել Բելգրադում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 13:53
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին երեկ գրանցված ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածներ այս պահին չկան։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Նա հայտնեց, որ տուժած 30 երեխաներից երեքը տեղափոխվել էին Երևան լրահետազոտման, որից հետո դուրս են գրվել։

Նշենք, որ վթարի հետևանքով բուժօգնության էր դիմել նաև 6 մանկահասակ երեխա։

Հիշեցնենք՝ երեկ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ ժամը 12։12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։

«Պարզվել է, որ դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։ Նախնական տվյալներով՝ երեխաներն ու մեծահասակաները ստացել են համապատասխան բուժօգնություն, երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման»,- հայտնել էր ոստիկանությունը։

ՔԿ-ից Factor.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հատկանիշներով։

 

Արփի Հակոբյան