Կառավարությունը թերություններ է գտել Ալեն Սիմոնյանի և Ալխաս Ղազարյանի` համայնքների մուտքերի մոտ ՀՀ դրոշը տեղադրելու նախագծում

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը օրենքի նախագիծ են հեղինակել, որով առաջարկում են ՀՀ բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ տեղադրել ՀՀ պետական դրոշը։ Սակայն կառավարությունը նախագծում մի շարք խնդիրներ և թերություններ է հայտնաբերել՝ առաջարկելով այն լրամշակել։

Մասնավորապես, գործադիրը նշում է, որ նախագծում օգտագործված «համայնքի վարչական տարածքի հիմնական մուտք» ձևակերպումն անորոշ է, քանի որ գործող օրենսդրությամբ նման հասկացություն սահմանված չէ։

Ըստ կառավարության՝ պարզ չէ նաև, թե համայնքի մի քանի մուտքերի առկայության դեպքում դրանցից որն է համարվելու հիմնական։ Կառավարությունը նաև հակասություն է արձանագրել նախագծի և դրա հիմնավորման միջև։

Եթե նախագծում խոսվում է համայնքների մուտքերի մասին, ապա հիմնավորման մեջ նշվում է, որ դրոշները պետք է տեղադրվեն յուրաքանչյուր քաղաքային և գյուղական բնակավայրի մուտքի մոտ։ Այդ պատճառով անհասկանալի է՝ նախաձեռնությունը վերաբերում է միայն համայնքներին, թե բոլոր բնակավայրերին։

Նշենք, մեկ համայնքը մի քանի բնակավայր է ներառում իր մեջ։ Բացի այդ, կառավարությունն առաջարկում է օրենքում նախատեսել, որ դրոշների տեղադրման վայրերի, բարձրացման կարգի և մյուս չափանիշների մանրամասները սահմանվեն կառավարության որոշմամբ։ Անհրաժեշտ է նաև հստակեցնել, թե որ մարմինն է պատասխանատու լինելու դրոշների տեղադրման և սպասարկման համար՝ համայնքը, թե մարզպետարանը, ինչպես նաև կարգավորել դրոշների տեղադրման համար նախատեսվող հողամասերի և գույքի հետ կապված հարցերը։ Կառավարությունն առաջարկել է նախագիծը լրամշակել դիտարկումների հիման վրա։

Նարեկ Կիրակոսյան