Թրամփը բաց է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ. CNN

Լուրեր

26.11.2026 | 14:28
«Փաշինյա՛ն, քո համար քայլել եմ, խաբեցի՞ր մեզ»․ լարված իրավիճակ սևազգեստ մայրերի ակցիայի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:16
Վարազդատ Հարոյանն աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:05
Մասկը խոստացել է ԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի երկուական բաժնետոմս նվիրել
26.11.2026 | 13:54
Հայ և ադրբեջանցի քաղհասարակությունների 60 ներկայացուցչի հանդիպում է ընթանում Հայաստանում
26.11.2026 | 13:46
Հրազդանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
26.11.2026 | 13:38
Տարեվերջյան ծախսեր և «Սև ուրբաթ» առաջարկներ․ ի՞նչ ֆինանսական գործիքներ են հասանելի վարորդներին
26.11.2026 | 13:27
Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ են անում «չընդլայնել» Ուկրաինայի պատերազմը
26.11.2026 | 13:19
«Զալցբուրգը» կորուստներ ունի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից առաջ
26.11.2026 | 13:08
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Խարկովին․ զոհեր և վիրավորներ կան
26.11.2026 | 12:59
Լեհաստանը հայտարարել է արևելյան սահմանի երկայնքով ոչ թռիչքային գոտի ստեղծելու մտադրության մասին
26.11.2026 | 12:49
Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղը սպասարկել է հարբած մրցավար
26.11.2026 | 12:38
Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի, ԵՄ-ի և 12 այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
26.11.2026 | 12:32
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 12:30
Պետք է հասկանանք` տաքսու վարորդների ապահովագրական հարցն ինչպես ենք լուծելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 12:23
Կալանավորի մոտ ծանր աստիճանի նեյրոֆիբրոմատոզ է․ «Չի կարողանում պառկել, միզել, խցում ծաղրի է ենթարկվում»․ ահազանգ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ անհրաժեշտության դեպքում բաց է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու համար։ Այս մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ երկու երկրները պատրաստվում են պաշտոնապես ստորագրել համաձայնագիր՝ 60-օրյա պատուհան սկսելու համար՝ երկարատև համաձայնագրի տեխնիկական պայմանները բանակցելու համար, գրում է CNN-ը։

«Սա երկար, բավականին մանրամասն հուշագիր է, որը մտնում է սովորական պայմանագրի մեջ։ Կարծում եմ՝ նրանք կանեն դա։ Եթե նրանք չանեն, մենք ստիպված կլինենք նորից սկսել գործընթացը։ Եվ մենք չենք պարտվի»,- զգուշացրել է Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ G7-ի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր, որ եթե Իրանը չհետևի համաձայնագրին, ԱՄՆ-ը «կվերադառնա ռումբեր նետելուն՝ ուղիղ նրանց գլխին հարվածելով»։

Նա հավելել է, որ Իրանը «[ցանկանում է] գործարք կնքել. նրանք շատ պատրաստ են գործարք կնքելուն»։

Հարցին՝ արդյո՞ք վստահ է, որ համաձայնագիրը, որը, նրա խոսքով, դեռևս վերջնական մշակման փուլում է, վերջնականապես կստորագրվի ուրբաթ օրը, Թրամփը պատասխանել է․ «Գործարքների դեպքում երբեք չգիտես, այնպես չէ՞։ Բայց շուտով կիմանաք։ Կարծում եմ՝ դա կկատարվի։ Նրանք ուզում են ստորագրել։ Նրանք ուզում են վերադառնալ նորմալ կյանքի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի