Արջն ու քոթոթը՝ հիվանդանոցի բակում․ կենդանիները շրջում են Շատինում, զգոնության կոչ՝ մասնագետներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Արջն ու քոթոթը վերջին օրերին դարձել են Վայոց ձորի Շատին բնակավայրի ամենաքննարկվող «այցելուները»։ Համացանցում տարածվում են կադրեր, որոնցում կենդանիները բնակավայրի տարբեր հատվածներում են։ Տեսանյութերից մեկում արջն ու քոթոթը Շատինի հիվանդանոցի բակում են։

Թեև սա բնակիչների մոտ կարող է հետաքրքրություն առաջացնել, մասնագետները հորդորում են վայրի կենդանիներին չմոտենալ ու չկերակրել․ քոթոթի հետ շրջող մայր արջը կարող է ագրեսիվ արձագանքել, եթե վտանգ զգա, ինչը ռիսկեր է ստեղծում ինչպես բնակիչների, այնպես էլ կենդանիների համար։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից Factor TV-ին հայտնել են, որ մայիսի 20-ին Վայոց ձորի մարզպետարանից և Շատին համայնքի ներկայացուցիչներից ահազանգ են ստացել, թե շուրջ մեկ ամիս է, ինչ արջը քոթոթի հետ բնակավայրում է, շրջում է տնամերձ տարածքներում ու բնակիչների բակերում։

Հիմնադրամի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը Հայաստանում աննախադեպ է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտների կառավարման տեսանկյունից․ նախկինում չի արձանագրվել դեպք, երբ արջը քոթոթի հետ այսքան երկար ժամանակ գտնվի բնակավայրի ներսում։

ՇՄՆ մամուլի քարտուղար Անի Հակոբյանի խոսքով՝ իրականացվում են պաշտպանիչ միջոցառումներ՝ տնտեսություններին հնարավոր վնասները նվազեցնելու նպատակով, սակայն, նախարարության կարծիքով, հնարավոր չէ սահմանափակել կենդանիների տեղաշարժը բնության մեջ կամ տեղափոխել նրանց։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն էլ առաջարկել է կենդանուն անվտանգ քնեցնելու և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածք, մասնավորապես Վարդահովիտ, տեղափոխելու համար։ Նախարարությունից ասում են՝ այս առաջարկի հետ կապված որոշում չունեն։ 

ՇՄՆ-ից ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ արջերի հնարավոր մուտքի ուղղություններում տեղադրվում են էլեկտրական հովիվներ՝ հատուկ էլեկտրական ցանկապատեր, որոնք նախատեսված են կենդանիներին բնակավայրերից և տնտեսություններից հեռու պահելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան