Քոչարյանին, կալուգացի և բելառուսամետ օլիգարխներին ջախջախելու եմ․ համաձայն չեք՝ հեղափոխություն արեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Սա միայն ընտրություն չէ, սա երեխաների հեղափոխություն է, և երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ սպառնալիքները անուններ ունեն՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ: Պիտի ջախջախվեն իրենց բնում: Ես էլի ասում եմ այս ամբիոնից. ես ասում եմ՝ քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց: Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, ես կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում և փոխել կառավարությունը:

2024 թվին ոնց ասացի՝ Ղարաբաղի շարժումը չի շարունակվելու: Ով համաձայն չէ… ընդդիմությունը կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում: Ասում եմ՝ կալուգացի օլիգարխ, Ռոբերտ Քոչարյան, այն մեկը՝ բելառուսացի, ջախջախելու եմ: Անհատապես ջախջախելու եմ ու իրենց շոշափուկներն ու մետաստազները ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով: Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չէ, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ, հեղափոխություն արեք. այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։