Եվրախորհրդարանն ընդունել է Վրաստանի մասով զեկույցը և կոչ արել սառեցնել Բիձինա Իվանիշվիլիի ակտիվները

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Եվրախորհրդարանն ընդունել է Վրաստանի վերաբերյալ զեկույցը, որում ընդգծվում է, որ  իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի, կուսակցության առաջնորդների, դատավորների, դատախազների և այլ պաշտոնյաների նկատմամբ անձնական պատժամիջոցները կարևոր գործիք են անպատժելիության դեմ պայքարում։ Եվրախորհրդարանը ողջունել է այն փաստը, որ ԵՄ մակարդակով միաձայնության բացակայության պայմաններում ավելի ու ավելի շատ անդամ պետություններ ինքնուրույն վիզային սահմանափակումներ և այլ պատժամիջոցներ են սահմանում վրացի պաշտոնյաների դեմ՝ ԵՄ մյուս երկրներին կոչ անելով հետևել նրանց օրինակին։

Փաստաթղթում վերահաստատվում է Եվրամիությանը և նրա անդամ պետություններին ուղղված կոչը՝ անհապաղ թիրախային անձնական պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի անդամների և նրա ընկերությունների նկատմամբ։

Բացի այդ, Եվրախորհրդարանը կոչ է արել սառեցնել Իվանիշվիլիի ակտիվները, համագործակցել այլ իրավասությունների հետ այս հարցում, մասնավորապեսմ Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների, ընդլայնել պատժամիջոցների ցուցակներն այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են ժողովրդավարական հետընթացի, ընտրակեղծիքների, մարդու իրավունքների լուրջ խախտումների և Վրաստանում քաղաքական հակառակորդների ու ակտիվիստների հետապնդման համար։

Զեկույցում նշվում է, որ պատժամիջոցները պետք է կիրառվեն ոչ միայն պաշտոնյաների, այլև այն ընկերությունների և լրատվամիջոցների սեփականատերերի նկատմամբ, որոնք, ըստ Եվրախորհրդարանի, նպաստում են իշխող կուսակցության գործողություններին։

Եվրոպական խորհրդարանը դատապարտել է քաղաքական բռնաճնշումների, լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ ճնշման, ինչպես նաև ընդդիմության անդամների հետապնդման համար պատասխանատու պաշտոնյաների և պետական ​​հաստատությունների համակարգային անպատժելիությունը։

Փաստաթղթում հատուկ նշվում է, որ Վրաստանում ընթացող գործընթացներին Եվրամիության արձագանքը մնում է անբավարար և ուշացած՝ այն ֆոնին, ինչը զեկույցի հեղինակները համարում են իշխանության ավտորիտար կոնսոլիդացիայի արագացում։ Եվրոպական խորհրդարանը կոչ է արել ԵՄ Խորհրդին և անդամ պետություններին անհապաղ համակարգված սահմանափակող միջոցներ ձեռնարկել ԵՄ-ի մակարդակով բոլոր այն քաղաքական գործիչների, պաշտոնյաների և անհատների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, նպաստում են պետական ​​հաստատությունների զավթմանը, ճնշումներին և ռեժիմի կողմից հովանավորվող քարոզչությանը։

Զեկույցը նաև կոչ է անում Հունգարիայի կառավարությանը՝ վերացնել Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» ղեկավարության դեմ համաեվրոպական պատժամիջոցների ներդրման արգելափակումը և խորհուրդ է տալիս ԵՄ Խորհրդին դիտարկել որոշումների կայացման մեխանիզմներ այն դեպքերում, երբ անդամ պետությունների միջև միաձայնությունը հնարավոր չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի