Պուտինն ապատեղեկացված է ՀՀ-ի պրոռուսական ուժերի կողմից, իբր՝ ուժեղ են․ ՔՊ-ն է իշխանություն ձևավորելու․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.06.2026 | 23:35
«Միասնության թևեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով
17.06.2026 | 23:20
Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
17.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Պորտուգալիան մեկնարկեց ոչ-ոքիով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 22:58
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մուրիել Պենըվերը քննարկել են ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության խորացման հարցեր
17.06.2026 | 22:43
Նետում անվասայլակից․ Հայաստանում են բասկետբոլի աստղեր Հոլերմանն ու Սերիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 22:31
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
17.06.2026 | 22:15
Պարույր Սևակ և Քեթի բնակավայրերի կրթահամալիրները պատրաստ են որակյալ կրթական ծառայություններ մատուցել բոլոր երեխաներին. Ժաննա Անդրեասյան
17.06.2026 | 22:02
Ոստիկանները ձերբակալել են Երևանում գիշերը դրիֆթ կատարած երիտասարդին
17.06.2026 | 21:45
Մայիսի կլիմայական պայմանները Հայաստանում
17.06.2026 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.06.2026 | 21:19
Էրդողանի բանտարկված մրցակիցն ազդարարել է նոր կուսակցության ստեղծման մտադրության մասին՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարության հեռացումից հետո
17.06.2026 | 21:00
Պուտինն ապատեղեկացված է ՀՀ-ի պրոռուսական ուժերի կողմից, իբր՝ ուժեղ են․ ՔՊ-ն է իշխանություն ձևավորելու․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 20:53
Թրամփը բաց է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ. CNN
17.06.2026 | 20:41
Մանդատի փոխարեն՝ ձեռնաշղթա․ իրավական գործընթացներ` պատգամավորի թեկնածուների շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 20:31
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Էդգար Առաքելյանի համոզմամբ՝ հետընտրական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա քաղաքական դաշնակիցների կողմից խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելը տեղավորվում է զուտ քաղաքական հայտարարությունների տրամաբանության մեջ և իրավական հենք չունի։ Factor TV-ին տված հարցազրույցում Առաքելյանը նշել է, որ այդ ուժերը չունեն ռադիկալ քայլերի գնալու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված, իսկ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումները երկարաժամկետ կտրվածքով կարող են նպաստել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։

Անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը, որով չեղարկվել են երեք տեղամասերի արդյունքները, սակայն վերաքվեարկություն չի նշանակվել՝ Առաքելյանը պաշտպանել է ԿԸՀ-ի դիրքորոշումը։ «ԿԸՀ-ն տվել է իր բացատրությունը, և ես լիովին պաշտպանում եմ այդ բացատրությունը, քանի որ , այո, այդ քվեարկությունը, հաշվի առնելով իրավիճակը, կարող էր ուղղորդված լինել։ Իսկ ինչ վերաբերում է լեգիտիմ լինելուն-չլինելուն, ես կարծում եմ՝ այս համատեքստում ԲՀԿ-ն և այդ շրջանակների ուժերը լավ կանեին՝ մտածեին այն ընտրակաշառքների թեմայի մասին, որը, ըստ էության, իրենք բաժանել են և որի հետ կապված կան արդեն բազմաթիվ ձայնագրություններ և ձերբակալություններ։ Այ, լեգիտիմության հարցը այս տեսանկյունից պետք է դիտարկվի, ոչ թե այդ տեսանկյունից»։

Նրա խոսքով՝ այն ուժերը, որոնք տարիներ շարունակ ձևավորել են կոռումպացված համակարգ, այսօր իրավունք չունեն խոսել օրինականությունից․ «Դրանք մարդիկ են, ովքեր այս երկրում ստեղծել են քրեաօլիգարխիկ համակարգ, կոռումպացված համակարգ, և ես կարծում եմ՝ այդ մարդիկ չէ, որ այսօր պետք է մեզ սովորեցնեն, թե որն է օրենքը, որն է իրավունքը…»։

Էդգար Առաքելյանը վստահ է, որ ընդդիմությունը չի կարող դիմել փողոցային պայքարի ռադիկալ քայլերի, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ ժողովրդական աջակցություն։

«Այդ ընդդիմությունը չունի այն էլեկտորալ մասսան, որպեսզի գնա ռադիկալ քայլերի, և դա այլևս ակնհայտ է։ Այն պահից, երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է, ու իրենք հայտարարեցին, որ վարչապետը շուտ է այդ մասին խոսում, այդ պահից, եթե իրենք ունենային այդ ռադիկալ մասսան, ապա պետք է այդ մասսան այլևս ողողեր փողոցները։ Քանի որ, ինչպես արդեն նշեցի, իրենց հիմնական ընտրազանգվածը եղել է գումարով, ապա համոզված եղեք, որ գումարով ընտրություն կատարած մարդը գաղափարական պայքարի մարդ չէ, և գումարով ընտրություն կատարած մարդը հաստատ դուրս չի գա փողոց և պայքարի օլիգարխների համար»։

Խոսելով իշխանության առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Առաքելյանը վերահաստատեց քրեաօլիգարխիայի դեմ պայքարը շարունակելու մտադրությունը՝ դա համարելով ժողովրդի կողմից տրված մանդատ։

«Մեր քաղաքացիները մեզ նաև այսպես պատգամ են հղել, որ վերջնականորեն փակվի քրեաօլիգարխիայի՝ քաղաքականության մեջ լինելու էջ, ու մենք դրանից եզրահանգումներ ենք արել։ Ու ես կարծում եմ, որ առաջիկա հինգ տարիները պետք է լինի այդ էջը փակելու ժամանակաշրջան, երբ որ քաղաքականության մեջ այլևս կլինեն մաքուր քաղաքական ուժեր՝ հեռու քրեաօլիգարխիկ ինչ-որ տարրերից, ազդեցություններից, լծակներից և այլն»։

Առաքելյանի կարծիքով՝ Հայաստանի խորհրդարանում պետք է ներկայացված լինեն բացառապես Հայաստանամետ ուժեր, իսկ արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն գործընկերության, ոչ թե շանտաժի տրամաբանությամբ։ «Հայաստանի խորհրդարանում պետք է լինեն բացառապես Հայաստանամետ ուժեր, անկախ նրանից, թե այդ ուժերը Հայաստանի զարգացման ինչպիսի մոդել են պատկերացնում։ Հայաստանը և Ռուսաստանը գործընկեր երկրներ են, և պետք է բոլոր հարաբերությունները զարգանան այդ տրամաբանության մեջ»։

Նա նաև համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումները կարող են նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար՝ նպաստելով շուկաների դիվերսիֆիկացմանը։

«Միգուցե Ռուսաստանը որքան շուտ նման սահմանափակումներ դնի, այդքան լավ մեր համար, քանի որ կյանքը ցույց է տվել, որ Ռուսաստանն իր գործընկերների հետ այս գործիքակազմը մշտապես օգտագործել է։ Ամենադասական օրինակը զենքի շուկայի կամ զենքի վաճառքի թեման է։ Արդյունքում մենք ի՞նչ ունեցանք՝ արդյունքում ունեցանք դիվերսիֆիկացված զենքի շուկա, ամենակարևորը՝ մենք ունեցանք ռազմաարդյունաբերություն։ Նույնը, համոզված եղեք, տեղի է ունենալու այս տնտեսական, արտահանման շուկաների հետ կապված։ Մեր գործարարները դուրս կգան այդ կոմֆորտ զոնայից մի պահ ու կհասկանան, որ միայն ռուսական շուկայով չի սկսվում և ավարտվում աշխարհը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան