Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

Լուրեր

03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելական ուժերն ավիահարվածներ են հասցրել հարավային Լիբանանի մի քանի շրջանների՝ չնայած Մերձավոր Արևելքում  խաղաղության գործարքը ներառում է նաև Լիբանանը, գրում է France 24-ը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NAA) հայտնել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Նաբաթիե ալ-Ֆաուքա շրջանին և հարևան Քֆար Թեբնիտ քաղաքի արևելյան ծայրամասին։ Ըստ լրատվականի՝ իսրայելցիները նաև անօդաչու թռչող սարքով հարվածել են Զահրանի շրջանի Անսարիե քաղաքին։

Նշենք, որ Իսրայելի՝ շաբաթներ շարունակվող օդային հարվածներն ավերածություններ են առաջացրել Լիբանանի հարավում: Երեքշաբթի երկրի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր զոհերի թիվը հասել է 3,826-ի, քանի որ փրկարարները փլատակների տակից ավելի շատ մարմիններ են դուրս բերել:

ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը ներառում է նաև Լիբանանը, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի հայտարարել էր, որ իսրայելական ուժերը կմնան երկրում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի հայտարարել է, որ հակամարտությունը չի ավարտվի, եթե իսրայելական ուժերը դուրս չբերվեն Լիբանանի տարածքից։

«Սիոնիստական ​​ռեժիմի կողմից այսուհետ Լիբանանի վրա ցանկացած ռազմական հարձակում և Լիբանանի տարածքների շարունակական օկուպացիա մեր կողմից կհամարվի փոխըմբռնման հուշագրի խախտում»,- ասել էր Արաղչին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի