G7 երկրները խոստացել են նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և զենքի մատակարարում  Ուկրաինային

Լուրեր

07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում անցկացված «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում երկրները համաձայնել են նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի և նավթի ոլորտների դեմ։ Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների եզրափակիչ հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում մենք կուժեղացնենք պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի և գազի ոլորտների դեմ»,- նշվում է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ հիմա «հարմար պահն» է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասել է Իրանի հետ համաձայնագրի Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ, որով անցնում են նավթի և գազի մեծ ծավալներ։

«Մեծ յոթնյակի» երկրները նաև հայտարարել են, որ «միասնական են Ուկրաինային իրենց անսասան աջակցության հարցում, որը պաշտպանում է իր ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։

«Մենք կրկին հայտարարում ենք Ուկրաինայի ժողովրդի հետ մեր համերաշխության մասին, որը տառապում է կրիտիկական ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության կոթողների վրա հարձակումներից։ Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի դիմացկունությունը և վերջին ամիսներին մարտադաշտում ձեռք բերված հաջողություններն ու ընդգծում ենք, որ այնտեղ այժմ նկատվում է նոր դինամիկա»,- ասվում է հայտարարության մեջ։

«Այս նոր դինամիկային աջակցելու և ամրապնդելու» համար առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, որսացող սարքերի, հեռահար հրթիռների և այլ զենքի մատակարարումները: Նրանք նաև խոստացել են «դիտարկել Ուկրաինային իր տարածքում ռազմական արտադրության ծավալը մեծացնելու համար լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը»:

Բացի այդ, G7-ը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային էներգետիկայի ոլորտում՝ «երկրին օգնելու գոյատևել առաջիկա ձմռանը»:

G7-ի կազմում են Գերմանիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Կանադան:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի