Ովքեր են խախտել «լռության օրը»․ սոցցանցերի թանկարժեք ընտրարշավը

Լուրեր

03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանական ընտրություններին նախորդող մի քանի ամիսներին քաղաքական ուժերն ու դրանք ներկայացնող գործիչները խոշոր գումարներ են ծախսել համացանցի սոցիալական էջերում քաղաքական և հասարակական թեմաներով վճարովի գովազդներ պատվիրելու համար։

Միայն Meta-ի հարթակներում՝ Facebook-ում և Instagram-ում վերջին 3 ամիսներին՝ մարտի 15-ից հունիսի 12-ը, ընտրարշավին մասնակցող բոլոր ուժերը միասին ծախսել են 593 հազար 454 դոլար 2750 միավոր քաղաքական գովազդ կամ հայտարարություն տարածելու նպատակով։

Ընդ որում՝ դրա կեսից ավելին՝ 55%-ը, ծախսել են միայն «Ուժեղ Հայաստան» դաշինքի էջերը․ մարտի 15-ից հունիսի 12-ի ընդհանուր ցուցանիշը ստացվում է 327 հազար 578 դոլար՝ 1293 գովազդի համար։

Ինֆոգրաֆիկայում ներկայացված են քաղաքական ուժերի կամ գործիչների և նրանց հետ փոխկապակցված սոցիալական էջերի տվյալները։

Եթե առանձին դիտարկենք «Ուժեղ Հայաստան» էջը, որն ակտիվորեն սկսել է գործել միայն այս տարվա սկզբից, այն 2026-ին հասցրել է հրապարակել 280 գովազդ (2025-ին՝ ևս 10 գովազդ), իսկ ընդհանուր ծախսած գումարը կազմել է 375 հազար 213 դոլար։

Ընտրություններին նախորդած ամիսների արդյունքով Meta-ի հաջորդ խոշոր պատվիրատուն Ռոբերտ Քոչարյանի էջն է՝ «Հայաստան» դաշինքի էջի հետ միասին՝ 99 հազար 334 դոլար 219 միավոր գովազդի համար։ Ուշագրավ է, որ սոցիալական ցանցերում Քոչարյանի այս էջերը գրեթե ողջ ընթացքում ծախսերի ծավալով զիջում էին ներկայում 3-րդ տեղում հայտնված մրցակցին և միայն վերջին օրերին կտրուկ աճ գրանցեցին։

Ինֆոգրաֆիկայում ներկայացված են քաղաքական ուժերի կամ գործիչների և նրանց հետ փոխկապակցված սոցիալական էջերի տվյալները։

Ծախսերի ծավալով 3-րդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» էջն է հարակից էջերով՝ 86 հազար 4 դոլար 536 միավոր գովազդի համար։

Meta-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը 42 միավոր գովազդի համար 425 դոլար է վճարել։

Ինֆոգրաֆիկայում ներկայացված են քաղաքական ուժերի կամ գործիչների և նրանց հետ փոխկապակցված սոցիալական էջերի տվյալները։

Factor.am-ը պարզել է, որ ընտրությունների մասնակից ուժերից որոշները սոցցանցերում խախտել են լռության օրվա պահանջը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզչությունն ավարտվում է քվեարկության օրվանից 1 օր առաջ, իսկ քվեարկության ու դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է: Այսինքն՝ հունիսի 6-ին և 7-ի մինչև ժամը 20։00 նախընտրական քարոզչությունն անօրինական է։

Թեև համացանցում «լռության օր» հասկացությունը հարաբերական է, սակայն քաղաքական այդ ուժերը քաղաքական գովազդ են պատվիրել հունիսի 6-ի, նույնիսկ՝ հունիսի 7-ի համար, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստանի», Ռոբերտ Քոչարյանի, «Լուսավոր Հայաստանի», «Բոլորին դեմ եմ»-ի, «Հայ ազգային կոնգրեսի», Հայկ Մարությանի էջերը։ ՔՊ-ի գովազդները ակտիվ են եղել հունիսի 6-ը՝ «լռության օրը» ներառյալ։

Քաղաքական ուժերի պատվիրած գովազդների թիրախը Երևանն է եղել․ մայրաքաղաքում գտնվող օգտատերերի շրջանում գովազդների լայն տարածման համար ծախսվել է ընդհանուր գումարի մոտ 365 հազար դոլարը։

Factor.am-ը Meta ընկերության գովազդային գրադարանից (Meta Ad Library) առանձնացրել է խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի էջերով և պաշտոնապես որպես քաղաքական գովազդ տարածվող քարոզչական նյութերի տվյալները (կան գովազդներ, որոնք թեև քաղաքական են, բայց պատվիրատուների կողմից չեն պիտակվում որպես այդպիսին, ինչը խախտում է Meta-ի կանոնները)։ Դիտարկել ենք վերջին 3 ամսվա վիճակագրությունը, քանի որ տարբեր ուժերի էջեր տարբեր ժամանակաշրջանում են սկսել իրենց գործունեությունը, իսկ Meta-ն հնարավորություն է տալիս դիտարկել միայն որոշակի ժամանակահատված՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս, 3 ամիս և տվյալ էջի ստեղծման օրվանից։

Գայանե Խաչատրյան