ԱԱ-2026․ Բելգիան խուսափեց պարտությունից Եգիպտոսի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին խաղում հաղթող չեղավ։
Բելգիայի և Եգիպտոսի հավաքականները բաժանվեցին խաղաղությամբ՝ 1։1 (տեսանյութ)։
Սիեթլում կայացած հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին տպավորիչ հարվածով բացեց Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Էմամ Աշուրը՝ աչքի ընկնելով Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո։
Բելգիացիները հաշիվը հավասարեցրին 66-րդ րոպեին։ Սեփական դարպասը գրավեց եգիպտոսցի պաշտպան Մոհամեդ Հանին։
G խմբի մյուս խաղում կմրցեն Իրանի ու Նոր Զելանդիայի հավաքականները։
ԱԱ-2026, առաջին տուր
G խումբ
Բելգիա – Եգիպտոս՝ 1։1
Մոհամեդ Հանի, 66 (ինքնագոլ) – Էմամ Աշուր, 19