Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) տրամագծորեն հակադիր կարծիքներ ունեն 12/13, 10/51 և 35/65 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ ԲՀԿ-ից պնդում են՝ դրանք էական ազդեցություն ունեն խորհրդարանի ձևավորման վրա, մինչդեռ ԿԸՀ որոշման մեջ նշվում է հակառակը։

«Փաստ, թե փուստի» թողարկմանը ներկայացրել ենք՝ արդյո՞ք կարող են այդ երեք տեղամասերի արդյունքներն ազդել ընտրությունների վերջնական պատկերի վրա։

Կիրակի՝ հունիսի 14-ին, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն իրենց որոշումը ներկայացնելիս հայտարարեց. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12/13, 10/51 և 35/65 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա»։

Այս որոշման համաձայն՝ ԲՀԿ-ն հավաքել է 58 հազար 287 քվե, ինչը կազմում է ընդհանուր ձայների 3.9893%-ը։ Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4%-անոց շեմը չհաղթահարելու պատճառով կուսակցությունը դուրս է մնում ԱԺ-ից։

Այս սցենարի դեպքում խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ հետևյալ համամասնությամբ (ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների մանդատները).

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 64 պատգամավոր։
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք – 29 պատգամավոր,
  • «Հայաստան» դաշինք – 12 պատգամավոր։

ԲՀԿ լիազոր ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը ԿԸՀ նիստում փաստարկեց, որ այդ երեք տեղամասերի հաշվառմամբ ԲՀԿ-ն հայտնվում է խորհրդարանում, ինչն էլ փոխում է ամբողջ քաղաքական պատկերը։

«Այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանում ներկայացված լինելու դեպքում փոխվում է Ազգային ժողովի քանակային համամասնությունը, արդյո՞ք դա էական ազդեցություն չի ընտրական գործընթացի վրա»,- ասում է նա։

Եթե այդ երեք տեղամասերի քվեները հանենք անճշտություններից և ներառենք հաշվարկի մեջ, ԲՀԿ-ի ձայները դառնում են 58 հազար 509, ինչը կազմում է 4.0046%։ Սա նշանակում է, որ ներառական հաշվարկի դեպքում ԲՀԿ-ն հաղթահարում է շեմը և ստանում 5 մանդատ։

Այս դեպքում պատկերը կփոխվեր հետևյալ կերպ.

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 61 պատգամավոր,
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք – 28 պատգամավոր,
  • «Հայաստան» դաշինք – 12 պատգամավոր,
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 5 պատգամավոր։

Եթե ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է մանդատների 60%-ից ավելին (ձայների 3/5-ը) և կարողանում է միանձնյա ընդունել բացառիկ կարևորության որոշումներ։ Իսկ եթե ԲՀԿ-ն անցնում է, ՔՊ-ն կորցնում է 3/5-ի մեծամասնությունը։

Ըստ Սահմանադրության՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ն է անհրաժեշտ հետևյալ հարցերի համար.

  • Սահմանադրական օրենքների փոփոխություն (ԱԺ կանոնակարգ, Ընտրական, Դատական օրենսգրքեր, Կուսակցությունների, Հանրաքվեի մասին օրենքներ և ՄԻՊ օրենք)։
  • Բարձրագույն դատական կազմի ընտրություն (ՍԴ դատավորներ, Վճռաբեկ դատարանի թեկնածուներ, ԲԴԽ 5 անդամներ)։
  • Կարևորագույն պաշտոնյաների նշանակում/ազատում (գլխավոր դատախազ, ՄԻՊ, ԿԸՀ նախագահ և անդամներ, ՀՌՀ անդամներ, Հաշվեքննիչ պալատի նախագահ, Կենտրոնական բանկի նախագահ)։

Այսպիսով, 3 տեղամասերի քվեների ճակատագիրն ուղղակիորեն ազդում է նրա վրա՝ արդյո՞ք ապագա խորհրդարանում իշխող ուժը կունենա 3/5 մեծամասնություն, թե՞ ստիպված կլինի առանցքային նշանակումների հարցում գնալ կոնսենսուսի։

Մենք ձեզ ներկայացրինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, դրա վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, փաստացի և տեսական հաշվարկներ ԱԺ սպասվող կազմի մասին։ Դուք որոշեք, թե որն է փաստ, որը՝ փուստ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան