Էդուարդ Սպերցյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կոմոյից
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի կինը՝ Ալինա Կարապետյանը, լուսանկարներ է հրապարակել Իտալիայի Կոմո քաղաքից։
26-ամյա ֆուտբոլիստը չի երևում լուսանկարներում, սակայն ենթադրվում է, որ նա իր կնոջ հետ է։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իտալական «Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով։ Ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնել էր, որ «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը զանգել է հայ կիսապաշտպանին և հայտնել, որ ցանկանում է տեսնել իր թիմում։
Իտալիայի Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Կոմոն» գրավել էր չորրորդ տեղը և առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։ Ռուսաստանի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել էր բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում Սպերցյանի տրանսֆերային արժեքը։
