Ընդդիմությունը ճիշտ կանի մանդատները վերցնի․ ներքաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվում․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
Բոլորը

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հետընտրական զարգացումներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 3 տեղամասում նոր քվեարկություն չանցկացնելու որոշմանը, ընդդիմության գործողություններին և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։

Արմեն Բաղդասարյանի կարծիքով, ԿԸՀ-ի որոշումը՝ երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ, ոչ այլ ինչ է, քան քաղաքական պատվերի կատարում, իսկ դրա հիմնավորումը՝ անհաջող։

«Ես կարծում եմ, որ Վահագն Հովակիմյանը պիտի ինչ-որ բացատրություն ունենար՝ քաղաքական պատվերը կատարելու համար, ընտրել է երևի միակ հնարավոր բացատրությունը, ինձ թվում է՝ շատ անհաջող բացատրություն է։ Որովհետև եթե անգամ մարդիկ տակտիկական քվեարկություն կատարեն, ապա դա լինելու է մարդկանց իրավունքը։ Իրենք են ընտրելու տակտիկական քվեարկություն կատարել, թե չէ, և ոչ թե պարտադրանքի տակ։ Եվ չեմ կարծում, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ուներ մարդկանց զրկել այդ իրավունքից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հստակ առաջադրանք է ստացել, և հնարավոր միակ ձևը՝ գուցե միակը չէ, բայց ամենահարմարը դա են գտել, բերել այն պատճառաբանությունը, որի արդյունքում իշխող քաղաքական ուժը կունենա 60% պլյուս մեկ, և ոչ թե 60%-ից պակաս»։

Մեկնաբանը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են ոչ թե քվեարկության օրը, այլ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ երկու կողմերի կողմից էլ։

«Իմ զգացողությունն է, որ այո, իհարկե, բաժանվել է (ընտրակաշառք)։ Իմ զգացողությունն է, որ ընտրություններից առաջ կենսաթոշակ բարձրացնելը նույնպես քողարկված ընտրակաշառք էր, որովհետև բյուջեով նախատեսված չէր դա, ընտրություններից առաջ արեցին։ Այո, ընտրությունները կեղծվել են։ Ես հատուկ շեշտում եմ՝ ոչ թե քվեարկությունը, որովհետև քվեարկության ժամանակ ինչ-որ կեղծիքներ գուցե եղել են, երևի եղել են, բայց նախորդ տարիների ընտրությունների ժամանակ շատ ավելի լուրջ ընտրախախտումներ են եղել։ Երբ որ ես ասում եմ՝ ընտրությունները կեղծվել են, նկատի ունեմ ամբողջ այդ քարոզարշավը»։

Արմեն Բաղդասարյանի համոզմամբ՝ փողոցային պայքար տեղի չունեցավ, քանի որ հասարակության մեջ չկա անարդարության զգացում, իսկ ընդդիմությունը չի առաջարկում հստակ ծրագիր ու նպատակ։

«Խնդիր կլիներ փողոցային պայքարի, որովհետև մարդիկ փողոց դուրս չէին գա հանուն նրա, որ ինչ-որ ուժի մանդատ մի քանիսով ավելանա կամ պակաս լինի։ Մարդիկ դուրս կգային փողոց, եթե ունենային անարդարության զգացում, և եթե ունենային հստակ ծրագիր, գաղափար, նպատակ, հանուն որի դուրս են գալիս։ Հիմա դա չկա։ Բոլորը գիտեն, որ ընտրությունները սահուն չեն անցել, որ իշխանությունները լեգիտիմության խնդիր ունեն, բոլորը գիտեն։ Դա գիտի իշխանական էլեկտորատը, ընդդիմադիր էլեկտորատը, կառավարությունը, մարզպետերը, համայնքապետերը, պետական հիմնարկների աշխատողները, այն զինվորները, որոնց շարքով տանում էին ընտրատեղամաս, նրանք էլ գիտեն, չէ՞ որ իրենց են տարել։ Բոլորն էլ գիտեն, որ եղել է անարդար ընտրություն։ Ուղղակի մի մասը համարում է, որ շատ էլ լավ է եղել անարդար, իրենց հասնում է, բա լավ է, որ իրենք կեղծել են, մի մասն ասում է՝ չէ, լավ չէր»։

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ թեև ընտրությունները կարծես թե իշխանության հարցը լուծել են, իրական քաղաքական զարգացումները դեռ առջևում են, քանի որ իշխանությունը ստիպված է լինելու կատարել «ծանր և ոչ ժողովրդական քայլեր»։

«Հայաստանում ոչ միայն իշխանության հարցն է համարվում լուծված, այլև համարվում է, որ այդ ընտրությունների արդյունքներից հետո Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է ստեղծվել, օրենքները, այսպես ասենք, մղվել են երկրորդ պլան։ Այսինքն՝ իշխանությունները որոշել են, որ կարևորը ոչ թե օրենքներն են, այլ կարևորը հանրային պահանջարկն է։ Հիմնական քաղաքական պրոցեսները նոր միայն սկսվում են, որովհետև կան մարտահրավերներ, Հայաստանի իշխանությունը ստիպված են լինելու կատարել կոնկրետ քայլեր, դա կարող է ցնցումներ առաջացնել, որովհետև լավ լուծումներ չկան։ Կարող է լինել լուծումը վատ կամ շատ վատ, ծանր։ Մարդիկ դա տեսնելու են, բայց ընդդիմությունը կարող է դա օգտագործել, եթե հստակ այլընտրանք առաջարկի, և ոչ թե վերացական ինչ-որ բաներ, թե փոքր բիզնեսն եմ ազատելու հարկերից, այս եմ անելու, թոշակներն եմ այսքան բարձրացնելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան