Ծաղկաձորի ճոպանուղու 36.4 մլրդ դրամ արժեքով հողամասի նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր է ճանաչվել

Լուրեր

15.06.2026 | 19:10
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը Դևիսի գավաթում
15.06.2026 | 19:00
Ադրբեջանից գազ ներկրելու տեխնիկական հնարավորություն կա, ՀՀ-ն երկու ամիս ադրբեջանական գազ է այրել 2023-ին․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:50
Թրամփը հայտարարել է, որ «նավերը սկսում են ազատորեն շարժվել» Հորմուզի նեղուցից
15.06.2026 | 18:41
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել. ՍԱՏՄ
15.06.2026 | 18:30
Որ տեղամասն ում է ընտրել․ Հայաստանի «քաղաքական» քարտեզը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:23
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 վարույթ՝ 60 անձի մասով, ուղարկվել է դատարան․ Դատախազություն
15.06.2026 | 18:21
Էդուարդ Սպերցյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կոմոյից
15.06.2026 | 18:19
Փամբակ գետում 15-ամյա աղջկա են որոնում // Նարիշկինը՝ ՌԴ-Հայաստան «բարիդրացիության» մասին․ ԼՈՒՐԵՐ
15.06.2026 | 18:17
ՀՀԿ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքներով ձևավորվող Ազգային ժողովի լեգիտիմությունը
15.06.2026 | 18:01
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ գլխավոր դատախազի և Պուտինի «հոգևոր հայր» մետրոպոլիտ Տիխոնի նկատմամբ
15.06.2026 | 17:58
Վանաձորում երեխա է ընկել գետը․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
15.06.2026 | 17:52
ՀՀ կառավարությունը կաջակցի գործարարներին՝ ռուսականից ավելի հուսալի և գնողունակ շուկաներ գտնելու․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 17:44
Նարիշկինը Հայաստանում իրավիճակը «բարդ» է անվանել, ընտրությունները՝ «կասկածելի»
15.06.2026 | 17:36
Հայաստանը շարունակում է հայկական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկելու աշխատանքը
15.06.2026 | 17:25
«20 րոպե օկտագոնում Ջասթին Գեյջիի հետ»․ UFC-ն հրապարակել է Տոպուրիայի վնասված դեմքի լուսանկարը
Բոլորը

Վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225.1 հա պետական հողամասի նկատմամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազության տվյալներով՝ հողամասի արժեքը կազմում է 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ, իսկ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դրա նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

2005 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 253 որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23-րդ հոդվածը:

Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ծաղկաձորում գտնվող՝ 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

Դատական ակտի դեմ պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլը գրել էր, որ 2004 թվականին, կառավարության որոշմամբ, ճոպանուղին հանձնվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեին, իսկ կոմիտեն իր հերթին գույքը նվիրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (ՀԱՕԿ), որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է։ 2005-ին ՀԱՕԿ-ը ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել «Օլիմեն» ընկերությանը։ «Օլիմեն»-ը ճոպանուղին կառավարել է 4 տարի, որից հետո ՀԱՕԿ-ը փոխել է ճոպանուղու կառավարչին ու այն հավատարմագրային կառավարման է հանձնել «Լեռնատուր»-ին։ Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությումը դիմել էր Կոտայքի մարզպետին նշելով, որ անհրաժեշտություն կա ճոպանուղին հետ վերցնել ՀԱՕԿ ենթակայությունից։