WTA. Տիտղոս նվաճելուց հետո Էլինա Ավանեսյանն առաջադիմել է դասակարգման աղյուսակում

Լուրեր

24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
Բոլորը

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված ITF W100 շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո 23-ամյա թենիսիստն առաջադիմել է 66 աստիճան ու զբաղեցնում է 215-րդ տեղը։

WTA-ի վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան, որին հաջորդում են Ելենա Ռիբակինան (Ղազախստան) ու Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)։ Լավագույն տասնյակում են նաև Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ), Միրա Անդրեևան (Ռուսաստան), Ամանդա Անիսիմովան, Կորի Գաուֆը (ԱՄՆ), Էլինա Սվիտոլինան (Ուկրաինա), Վիկտորյա Մբոկոն (Կանադա) ու Կարոլինա Մուխովան (Չեխիա)։

Հիշեցնենք, որ Զագրեբի մրցաշարում Էլինա Ավանեսյանը տարել էր 5 հաղթանակ ու կարիերայի 6-րդ տիտղոսը նվաճել ITF շարքի մրցաշարերում։ WTA-ի վարկանիշային ցուցակում նրա ամենաբարձր դիրքը եղել է 36-րդ տեղը (2025թ․ մարտին)։