Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.06.2026 | 23:18
Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:13
Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:11
Ընդդիմության ակցիան՝ ԿԸՀ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 20:37
Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 20:05
Բոլոր սցենարները մեր սեղանին են. կան մարդիկ, որ մեզնից գործողությունների են սպասում. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Եղանակի տեսության մասին ավելի շատ բովանդակություն կա, քան այդ քրեական գործում։ Ուղղակի իրենք նաև այդ գաղտնիության գրիֆն են դրել վրան, որպեսզի մենք չկարողանանք պաշտպանվել և որևէ մանրամասն ներկայացնել, որովհետև եթե այդ գաղտնիության գրիֆը չլինի, և մենք նյութերը հրապարակենք, Դուք ինքներդ կտեսնեք, որ այնտեղ միայն պղպջակներ են, ուրիշ որևէ բան չկա»,-այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց պատգամավոր Արգենազ Մանուկյանը՝ խոսելով պետական դավաճանության և լրտեսության վերաբերյալ նախաձեռնված վարույթի վերաբերյալ, որով անցնում է Անդրանիկ Թևանյանը։

«Ինչ վերաբերում է խուզարկությանը, ապա ես արդեն հայտարարել եմ, որ դա տեղի է ունեցել ապօրինի, քանի որ ես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու եմ, հետևաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իմ անձեռնմխելիությունը պետք է հաղթահարված լիներ. դա տեղի չէր ունեցել։ Իսկ թե մեր տանը իրենք ինչպես էին իրենց դրսևորում՝ չէին ցանկանում դատարանի որոշումը ցույց տալ և պարզապես ներխուժեցին մեր բնակարան. կադրերը Դուք ինքներդ եք տեսել»,-ասաց նա։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

«Սահմանազատմանը վերաբերող փակ նիստին մասնակցելուց խուսափելու որևէ առիթ չունեմ, որովհետև մինչ Ձեզ հարցազրույց տալը, շատ-շատ դեռևս օրեր առաջ էլ հայտարարել եմ, որ ես չգիտեի՝ ինչ նիստի մասին է խոսքը»,-ասաց Արեգնազ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։