Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի օրվա կապակցությամբ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացրել «հատուկ ռազմական գործողության» (ՌԴ-ում այդպես են անվանում Ուկրաինայի դեմ պատերազմը) մասնակիցների և «գրոհայինների»։ Հանդիպման ընթացքում նա նշել է հակամարտությունում ներգրավված ռուսաստանցի զինվորների թիվը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ակնհայտ է, որ մենք այնտեղ մեծ խմբավորում ունենք՝ ավելի քան 700,000 մարդ»,- Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Նույն հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը մանրամասն խոսել է նաև առաջնագծում անօդաչու թռչող սարքերի մասին՝ ընդգծելով, որ լսել է, թե դրանք լուրջ խնդիր են։

«Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին, իհարկե, մենք լիովին մեզ հաշիվ ենք տալիս, և ձեր հրամանատարները մեզ անընդհատ պատմում են ամեն օր այն մասին, թե ինչ խնդիրներ են մեզ համար ստեղծում անօդաչու սարքերը, և թե ինչ միջոցով են նրանք տեսնում այդ խնդիրը հաղթահարելու հնարավորությունը»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ չի մանրամասնի՝ ինչի մասին է խոսքը։

«Ես գիտեմ՝ ինչ է նշանակում որոշ իրավիճակներում գլուխը բարձրացնել, երբ այդ անօդաչու թռչող սարքերը ճանճերի պես պտտվում են»,- ասել է նա։

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը մշակում է արհեստական ​​բանականությամբ անօդաչու թռչող սարքեր և FPV անօդաչուներ, կառուցում է ցածր ուղեծրով արբանյակների իր սեփական խումբը՝ Starlink-ին փոխարինելու համար։

««Բյուրո 1440»-ը կառույց է, որը պատասխանատու է ցածր ուղեծրով արբանյակների խմբի համար։ Այն ոչ մի կերպ չի զիջում Starlink-ին, գուցե նույնիսկ գերազանցում է։ Հարցն այն է, թե ինչպես ընդլայնել այս հնարավորությունները։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի