Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել

Լուրեր

12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
12.06.2026 | 20:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Հետընտրական Հայաստան․ ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատները, թե՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 19:55
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հինգշաբթի հազարավոր ցուցարարներ կրկին բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ կապված նախագծի դեմ։ Տիրանայում զանգվածային ցույցերը շարունակվում են արդեն մեկ շաբաթից ավելի։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում։

Ցույցերի անմիջական խթանն Ադրիատիկ ծովի ափին գտնվող պահպանվող տարածքում աշխատանքների մեկնարկն էր, որտեղ Քուշների հետ կապված ընկերությունը նախատեսում է շքեղ հանգստավայր կառուցել՝ Ալբանիայի կառավարության հաստատմամբ։

Սակայն հենց սկզբից ցուցարարները սկսել են պահանջել ոչ միայն նախագծի փակումը, այլև վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը, որը երկիրը կառավարում է 13 տարի։

Ինքը՝ Ռաման, անցյալ շաբաթ խորհրդարանում ելույթ ունենալիս ասել է, որ ցուցարարներն իզուր են անհանգստանում, քանի որ Քուշների նախագիծը դեռևս վերջնական չի հաստատվել և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը դեռևս չի ավարտվել։

«Կառավարությունը կոռումպացված է, ընդդիմությունը կոռումպացված է, երկուսն էլ մեղսակից են դրան, և մենք հույս ունենք ինչ-որ բանի հասնել։ Սրանք այս մասշտաբի առաջին բողոքի ցույցերն են մեզ մոտ, առաջին անգամ է, որ ոչ մի կուսակցություն չի մասնակցում»,- Reuters-ին ասել է վերջին ցույցի մասնակից Սառա Բրեգասին։

Առաջին բողոքի ցույցը տեղի է ունեցել մայիսի վերջին, երբ աշխատողները ցանկապատել էին պահպանվող տարածքի այն մասը, որտեղ նախատեսվում էր կառուցել հանգստավայրը, և ափին հայտնվել էին բուլդոզերներ։

Ցանկապատի մոտ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցների միջև։ Հետագայում բողոքի ցույց է անցկացվել մայրաքաղաք Տիրանայում՝ կառավարական շենքերի մոտ։

Ցույցերի մասնակիցները պնդում են, որ Ադրիատիկ ծովի ափին գտնվող պահպանվող տարածքում լայնածավալ շինարարությունն անդառնալի վնաս կհասցնի բնությանը՝ թե՛ ափին, թե՛ ծովում։ Քուշների նախագիծը ներառում է Զվերնեց թերակղզին և մոտակա Սազան փոքրիկ կղզին Ալբանիայի հարավում։

Այնտեղ նախատեսվում է կառուցել հյուրանոցներ, առանձին վիլլաներ, ռեստորաններ և զբոսանավային նավահանգիստ, ինչպես նաև Սազան կղզու՝ կիլոմետրեր երկարությամբ թունելներն ու ամրաշինությունները վերածել զվարճանքի վայրի: Սառը պատերազմի և Էնվեր Խոջայի մեկուսացման ռեժիմի ժամանակ այս կղզին տասնամյակներ շարունակ փակ ռազմական բազա է եղել։

Սազան կղզին և մոտակա մեկ այլ թերակղզի՝ Քարաբուրունը, 16 տարի առաջ հայտարարվել են Ազգային ծովային պարկ:

Նախագիծը մշակվում է Atlantic Incubation Partners LLC ընկերության կողմից, որը կապված է Քուշների Affinity Partners ներդրումային ընկերության հետ։ Ալբանիայի կառավարությունը նախագծին շնորհել է «ռազմավարական ներդրողի» կարգավիճակ, ինչը թույլ է տալիս շրջանցել որոշակի երկարատև հաստատման և մրցութային ընթացակարգեր։

Այնուամենայնիվ, Էդի Ռամայի կառավարությունը նախագծի վերաբերյալ սկզբնական որոշումները կայացրել է 2024 թվականի դեկտեմբերին և 2025 թվականի հունվարին՝ Դոնալդ Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո և նրա երդմնակալությունից առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի