ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի ստորագրման արարողությունը, հավանաբար, կկայանա Ժնևում

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա Ժնևում (Շվեյցարիա), CNN-ին հայտնել են երեք աղբյուրներ։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է «մեծ համաձայնագրի» մասին, որը կարող է լուծել Իրանի հետ պատերազմը՝ ենթադրություն հայտնելով, որ այն կավարտվի առաջիկա օրերին: Թրամփը նշել է, որ շուտով, հնարավոր է՝ Եվրոպայում, տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, որին կմասնակցի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Այնուամենայնիվ, իրանցի պաշտոնյաները դեռևս չեն հաստատել համաձայնության ձեռքբերումը։

Բանակցություններին տեղյակ երկու աղբյուրներ հայտնել են, որ ստորագրման արարողությունը տեղի կունենա Ժնևում՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ Թրամփը և ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայում հաջորդ շաբաթ մասնակցելու են G7-ի գագաթնաժողովին։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ ստորագրման արարողությունը կնշանավորի դիվանագիտական ​​բանակցությունների «երկրորդ փուլի» մեկնարկը, քանի որ պաշտոնյաներն աշխատում են փոխըմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ։

Մի քանի աղբյուրներ նշել են, որ հուշագիրը կոչվում է «Իսլամաբադի հռչակագիր»՝ ի նշան Պակիստանի միջնորդական կարևոր դերի ճանաչման: Սակայն ոչինչ հաստատված չէ, իրանական աղբյուրը ենթադրել է, որ քննարկվում է նաև Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի տարբերակը:

ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված ժամանակավոր համաձայնագիրը կերկարաձգի հրադադարը, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կհարթի ճանապարհը Իրանի միջուկային ծրագրի շուրջ լրացուցիչ բանակցությունների համար, CNN-ին ասել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը։ Նա նշել է, որ երկու կողմերը համաձայնության են եկել փոխըմբռնման հուշագրի տեքստի շուրջ, ինչպես հայտնի է, բայց այն դեռևս վերջնական հաստատում չի ստացել։

Ըստ դիվանագետի՝ համաձայնագրի մի քանի հիմնական կետերն են․

  • Ստորագրման պահից կսկսվի 60-օրյա հրադադար «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում։
  • Հորմուզի նեղուցը կվերաբացվի անմիջապես՝ առանց Իրանի կողմից որևէ վճար գանձելու անցման համար։ Այն ապահովում է էներգիայի և առևտրային ապրանքների ազատ հոսքը։ Ջրային ճանապարհով երթևեկությունը կվերադառնա նախապատերազմյան մակարդակին ստորագրումից 30 օր անց։
  • Իրանական նավահանգիստների ԱՄՆ շրջափակումը կվերացվի, և կլինեն պատժամիջոցների որոշակի մեղմացումներ՝ «հիմնված գործարքի առաջընթացի և բարի կամքի շարունակական ներգրավվածության վրա», չնայած այն չի ներառում պատժամիջոցների մեղմացման որոշակի ամսաթիվ։ Համաձայնագիրը «բավարարում է միջուկային հարցի վերաբերյալ ԱՄՆ բոլոր պահանջները», այդ թվում՝ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք չբերելու պարտավորությունը, ինչպես նաև Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների հարցը։
  • Փաստաթուղթը կկոչվի «Իսլամաբադի համաձայնագիր»։

Դիվանագետը չի նշել՝ արդյո՞ք համաձայնագիրը ներառում է Իրանի սառեցված միլիարդավոր դոլարների ազատում, ինչն Իրանի հիմնական պահանջն էր, որը, ըստ որոշ տեղեկությունների, խոչընդոտում էր համաձայնագրի կնքմանը: Դիվանագետը նշել է, որ բանակցությունների վերջին օրերին քննարկված թեմաներից էին Հորմուզի նեղուցի կարգավիճակը և Իրանի միջուկային ծրագիրը:

Հավելենք, որ իրանական լրատվամիջոցները, իրենց աղբյուրներին վկայակոչելով, ավելի վաղ ներկայացրել էին հուշագրի դրույթները, որում հենց կետ կա սառեցված ակտիվների ազտտման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի