Իլոն Մասկը կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը

Լուրեր

22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
Բոլորը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերությունը ռեկորդային մուտք է ապահովում բորսա։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Starlink արբանյակային ինտերնետային ծառայությամբ հայտնի ընկերությունն իր ակցիաների հրապարակային տեղաբաշխման  (IPO) ժամանակ վաճառել է 555,6 միլիոն բաժնետոմս՝ մեկ բաժնետոմսի համար 135 դոլար արժեքով՝ ներգրավելով 75 միլիարդ դոլար և դարձնելով այն պատմության մեջ ամենամեծ IPO-ն։

Առևտուրը սկսվում է ուրբաթ՝ հունիսի 12-ին, Nasdaq ֆոնդային բորսայում, նախնական գնահատմամբ՝ 1,77 տրիլիոն դոլար։

Այսպիսով, Մասկը կդառնա առաջին մարդը, որի կարողությունը գերազանցում է մեկ տրիլիոն դոլարը՝ առնվազն թղթի վրա, դատելով նրա SpaceX-ի բաժնետոմսերի արժեքից և Tesla-ում ունեցած բաժնեմասից։

Նշվում է, որ սա հիշեցնում է նախորդ ամենամեծ IPO-ն՝ Սաուդյան Արաբիայի Aramco նավթային ընկերությունը, որը 2019 թվականին ներգրավել էր շուրջ 29 միլիարդ դոլար։

NBC News-ի տվյալներով՝ SpaceX-ը նպատակ ունի բաժնետոմսերի շուրջ 30 տոկոսը հատկացնել մանրածախ ներդրողներին՝ ստանդարտ 10 տոկոսի փոխարեն։

Ըստ 2026 թվականի մայիսին ներկայացված IPO-ի՝ տիեզերական ընկերության երկարաժամկետ ռազմավարությունը ներառում է Լուսնի ուսումնասիրության և Մարսի գաղութացման ծրագրեր։ Հայտարարագրում նշված պոտենցիալ նախագծերի թվում են աստերոիդներում օգտակար հանածոների արդյունահանումը, Երկրի արբանյակի վրա էներգիայի մշակումը և ուղեծրում արտադրության սկսումը։

2025 թվականին SpaceX-ի կորուստները կազմել են շուրջ 4,94 միլիարդ դոլար՝ 18,67 միլիարդ դոլար եկամտի պայմաններում։

2026 թվականի առաջին եռամսյակում Մասկի ընկերությունը գրանցել է 4,28 միլիարդ դոլարի կորուստ՝ շուրջ 4,7 միլիարդ դոլար եկամտի պարագայում։ Կորուստների պատճառներից մեկը հսկա Starship հրթիռի մշակման բարձր ծախսերն են, որում ընկերությունը ներդրել է ավելի քան 15 միլիարդ դոլար։

Մասկը կպահպանի SpaceX-ի նկատմամբ լիարժեք վերահսկողությունը նույնիսկ IPO-ից հետո՝ տիրապետելով բաժնետոմսերի ավելի քան 80 տոկոսին: Starlink-ը SpaceX-ի եկամտի հիմնական աղբյուրն է, որն առաջին եռամսյակում ապահովել է 3,26 միլիարդ դոլար: Արբանյակային ինտերնետ ծառայությունն ունի մոտավորապես 10,3 միլիոն հաճախորդ 164 երկրներում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի