Թրամփը չեղարկել է Իրանի դեմ հարվածները և հայտարարել շուտով համաձայնագրի ստորագրման մասին, որին «աջակցում է Իրանի գերագույն առաջնորդը»

Լուրեր

12.06.2026 | 11:51
Ֆրանսիական դատարանն Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի մահափորձի գործով 9 ադրբեջանցիների է դատապարտել, գլխավոր մեղադրյալին՝ 30 տարվա ազատազրկման
12.06.2026 | 11:43
Համբարձում Մաթևոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 11:41
ԱԱ-2026․ Օրվա խաղերը
12.06.2026 | 11:30
Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության․ Ծառուկյան
12.06.2026 | 11:25
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Թաթարստանում նավթավերամշակման, Սամարայում` քիմիական գործարան է հրդեհվել
12.06.2026 | 11:19
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 11:11
Արեգնազ Մանուկյանը ՔԿ է հրավիրվել հարցաքննության
12.06.2026 | 11:00
«Ուժեղ Հայաստանի» դիմումը ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 10:54
Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը․ ՀԿԿ
12.06.2026 | 10:50
Բերնարդու Սիլվան կտեղափոխվի «Ռեալ». աղբյուր
12.06.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 12-ի դրությամբ
12.06.2026 | 10:33
Էրլինգ Հոլանդն ԱՄՆ-ում ներկա է եղել NHL-ի եզրափակիչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 10:23
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշում չկա
12.06.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինն աճել է 2.66%-ով և կազմել 4173.20 դոլար
12.06.2026 | 10:06
Խուզարկություն ԲՀԿ ցուցակում ընդգրկված Արեգնազ Մանուկյանի բնակարանում. նա հրավիրվել է ՔԿ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է Իրանի դեմ հինգշաբթի գիշերվա հարվածները, որոնց մասին նախապես հայտարարել էր, քանի որ կողմերի միջև համաձայնագրի «վերջնական կետերը» հաստատվել են, գրում է CNN-ը։

«Հիմնվելով այն փաստի վրա, որ Իրանի հետ քննարկումները հասել են Իրանի ղեկավարության ամենաբարձր մակարդակին և հաստատվել, ես, որպես ԱՄՆ նախագահ, չեղարկել եմ այսօր երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա նշել է, թե «քննարկումներն ու վերջնական կետերը՝ թե՛ հայեցակարգային, թե՛ մանրամասնորեն, հաստատվել են բոլոր ներգրավված կողմերի կողմից»։

Բացի այդ, նա ԱՄՆ-ը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Թուրքիան, Պակիստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը և Եգիպտոսը ներկայացրել է որպես հաստատումներում ներգրավված երկրներ։

«Ծովային շրջափակումը կմնա լիովին ուժի մեջ՝ մինչև այս գործարքի ավարտը։ Ստորագրման ժամանակը և վայրը շուտով կհայտարարվեն»,- պնդել է նա։

Առաջին դեպքը չէ, երբ Թրամփն ակնարկում է, որ Իրանի հետ համաձայնագիրը մոտ է, և այդ պնդումները նախկինում հերքվել են։ Սակայն, ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրի, Իրանն այս շաբաթվա սկզբին Կատարի միջնորդների միջոցով հաստատել է Միացյալ Նահանգների հետ առաջարկվող համաձայնագրի իր վերջին նախագիծը։ ԱՄՆ պաշտոնյաները հաճախակի կապի մեջ էին միջնորդների հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը և Իրանն այս շաբաթ անընդմեջ հարվածներ էին հասցնում։ Այս շաբաթ Կատարի պատվիրակությունը Թեհրանում էր՝ համաձայնագրի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։

Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վերջին ռազմական գործողություններն Իրանի դեմ ստիպել են Թեհրանին այս անգամ «իրականում համաձայնել խաղաղության համաձայնագրին»։

«Նրանք ուժգին հարվածներ են կրել, որոնք շատ քիչ մարդիկ կարող են կրել, և նրանք ցանկանում են կնքել գործարքը շատ ավելի, քան ես։ Նրանք վերջերս շատ ուժեղ հարված ստացան, ինչպես գիտեք, և ես չեմ սիրում այդպես անել, բայց ես զգացի, որ դա անհրաժեշտ է։ Մենք վերջին երեք օրերին շատ ուժեղ էինք հարվածում նրանց, այսօր գիշեր նրանց ավելի ուժեղ էինք հարվածելու։ Նրանք ոչինչ չէին կարող անել դրա հետ կապված, և մենք շատ վաղ ենք ռազմական հաղթանակ տարել այս պատերազմում»,- Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը։

Նա նաև հայտարարել է «մեծ համաձայնագրի» մասին, որը կարող է լուծել Իրանի հետ պատերազմը՝ ենթադրություն հայտնելով, որ այն կվերջանակացվի առաջիկա օրերին։ Ըստ Թրամփի՝ շուտով, հնարավոր է՝ Եվրոպայում, նախատեսվում է փաստաթղթի ստորագրման արարողություն, որին կմասնակցի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Փաստաթղթերը գրեթե վերջնական տեսք ունեն, այնպես որ՝ տեսնենք։ Դա պետք է արվի բավականին արագ»,- ասել է նա։

Թրամփը նաև հայտնել է, որ խոսել է մի շարք առաջնորդների հետ, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պարսից ծոցի երկրների ղեկավարների։

Թրամփը, միաժամանակ, ակնարկել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին աջակցում է համաձայնագրին, որում, ըստ նրա, Թեհրանը «հայեցակարգային» համաձայնություն է տվել ԱՄՆ-ին մուտք ապահովել միջուկային նյութերին և դադարեցնել միջուկային զենքի ստեղծման նպատակի հետապնդումը։

«Ես հասկանում եմ, որ պատասխանն այո է»,- ասել է նա Իրանի գերագույն առաջնորդի հավանության մասին հարցին ի պատասխան՝ հավելելով, որ ԱՄՆ-ն անմիջապես կդադարեցնի շրջափակումը, երբ համաձայնագիրը ստորագրվի։

Թրամփը հայտարարել է «շատ ուժեղ փոխըմբռնման հուշագրի» մասին՝ այն անվանելով «մի փոքր կոնցեպտուալ», բայց պնդելով, որ Իրանը պարտավորվել է հրաժարվել միջուկային կարողությունների զարգացումից։

«Նրանք միջուկային զենք չեն ունենա, նրանք համաձայնել են դրան, չի լինի, ինչն ամբողջ պատճառն է։ Նրանք ոչ միայն չեն ունենա, այլև չեն գնի, չեն զարգացնի որևէ կերպ, չեն ձևավորի կամ չեն ստեղծի միջուկային զենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի