Գյումրիում «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

16.10.2026 | 17:03
Ադրբեջանը կրկին ցանկանում է գազ գնել «Գազպրոմից»
16.10.2026 | 17:02
Հանրային մեղադրողն ընթերցեց Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 16:54
Փաշինյանն ու Թերեզա Ռիբերան քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման և էներգետիկ համագործակցության հարցերը
16.10.2026 | 16:46
Խաղաղության և կապուղիների ապաշրջափակման օրակարգը կարող է փոխել ՀՀ-ի տնտեսական աշխարհագրությունը. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 16:44
ԵՄ ղեկավարությունը հավաստիացրել է Ուկրաինային շարունակական աջակցության հարցում
16.10.2026 | 16:35
Երևանում հայտարարվեց անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման համար 500 մլն դոլար ներդնելու մասին
16.10.2026 | 16:30
Սարգիս Խանդանյանը՝ Նարեկ Կարապետյանի՝ եվրաինտեգրման վերաբերյալ հեգնանքի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին
16.10.2026 | 16:20
Իտալիայի զարգացման բանկի հետ քննարկվել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը
16.10.2026 | 16:09
Ուկրաինան ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Ռուսաստանից նման պատրաստակամության ազդակներ չի տեսնում․ Վլադիմիր Զելենսկի
16.10.2026 | 16:05
Հայաստանը և Հունաստանը խորացնում են համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում
16.10.2026 | 16:01
Ամուլսարի շահագործման հաջողությունից հետո ընկերությունները կհետաքրքրվեն ՀՀ հանքավայրերով. Հայկ Ալոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 15:53
Գագիկ Խաչատրյանը չի բերվել դատարան՝ չնայած ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին
16.10.2026 | 15:48
ԿԳՄՍ նախարարը և Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են 2027-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները
16.10.2026 | 15:40
Հայկական խոհանոցն ու համերը տպավորում են աշխարհի առաջնորդներին
16.10.2026 | 15:32
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Գյումրիի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրից հերոս-քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը պոկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից Factor.am–ի հարցին ի պատասխան հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 301 հոդվածի 1-ին մասով` պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:

Այս պահին որևէ անձ ձերբակալված չէ։ ՆԳՆ-ից երեկ չէին բացառել հնարավոր սադրանքի դրսևորումները։ «ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել էր ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 10-ին, տեղեկություն տարածվեց, որ անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Գյումրիի խորհրդանիշերից մեկը՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը: Ավելի ուշ Գյումրիի համայնքապետարանից հայտնեցին` չարագործները պոկել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը: Կոմունալ ծառայության աշխատակիցները դրանք հայտնաբերել էին աղբամանում։

Արփի Հակոբյան