Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»

Լուրեր

11.06.2026 | 18:29
ՌԴ հարձակման հետևանքով Կոնոտոպը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջրի, Պավլոգրադում վիրավորվել է 12 մարդ
11.06.2026 | 18:21
ՆԳՆ-ն 304,7 մլն դրամի՝ ձեռնաշղթաներ ձեռք կբերի․ հայտնի է օգտագործման նպատակը
11.06.2026 | 18:18
«Լուծարում՝ առանց պաշտոնական ծանուցման»․ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում
11.06.2026 | 18:13
«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
11.06.2026 | 18:10
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին // ՊՆ սպա է մահացել․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 18:05
Մեր քաղաքացիներին պետք է սովորեցնենք «ձուկ որսալ»․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 17:58
Մխիթարյանն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների թվում Գլեյզերների օրոք
11.06.2026 | 17:50
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այսօր «շատ ուժեղ» կհարվածի Իրանին, նաև սպառնացել գրավել Խարգ կղզին
11.06.2026 | 17:44
ԵԱ. Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների մրցակիցները
11.06.2026 | 17:33
«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է ՀՀ-ից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը
11.06.2026 | 17:28
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
11.06.2026 | 17:20
Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման վերաբերյալ
11.06.2026 | 17:11
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
11.06.2026 | 16:53
Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից շուտով հրաժարական տալու մասին․ նա մտածում է վարչապետ առաջադրվելու մասին
11.06.2026 | 16:50
ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 107-րդ տեղում է
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նշելով, որ այդ հարձակումները գրեթե երկամսյա հրադադարը «գործնականում անիմաստ» են դարձրել, գրում է France 24-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ «վերջին ժամերին Միացյալ Նահանգների կողմից իրականացված անօրինական և հանցավոր հարձակումները ոչ միայն կոպիտ խախտում են, այլև գործնականում անիմաստ են դարձնում հրադադարը»։ Ասվում է, որ «այս հանցավոր գործողության չափազանց լուրջ հետևանքների պատասխանատվությունը կրում են Միացյալ Նահանգների ղեկավարները»։

Միաժամանակ, երեք իրանական աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև նախնական համաձայնության հասնելու ջանքերն ակտիվացել են, քանի որ նրանք քննարկում են իրանական սառեցված միջոցների ազատման մեխանիզմը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին, Թեհրանն էլ հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին։ Միաժամանակ, Հորմուզի նեղուցի վերահսկողության նոր մարմինը հինգշաբթի հաստատել է ռազմավարական ջրային ուղու լիակատար փակման հրամանը՝ մինչև հետագա ծանուցումը։

«Տարածաշրջանում ամերիկյան ուժերի ագրեսիայի և Իրանի զինված ուժերի կողմից երեկ երեկոյան արված հայտարարության պատճառով Հորմուզի նեղուցը փակ կլինի մինչև հետագա ծանուցում։ Տարանցիկ թույլտվություն ստացած դիմորդներին խնդրում ենք համբերատար լինել և սպասել PGSA-ի հրահանգներին»,- X-ում հրապարակված գրառման մեջ նշել է Պարսից ծոցի նեղուցի վարչությունը (Persian Gulf Strait Authority)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի