ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին

Լուրեր

11.06.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել Սամվել Կարապետյանին // Կոպիրկինը վերադարձել է Մոսկվայում խորհրդակցություններից․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 12:02
Մեկնարկում է ԱԱ-2026-ը. Առաջին տուրի ժամանակացույցը
11.06.2026 | 11:58
Չի լինելու կառավարության այնպիսի ծրագիր, որը 100 %-ով իրականացվելու է, հնարավոր չէ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 11:55
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան
11.06.2026 | 11:50
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:43
ՌԴ շրջաններում և Ղրիմում խոցվել է ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ․ Կրասնոդարում բնակելի շենք է վնասվել
11.06.2026 | 11:38
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:33
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
11.06.2026 | 11:30
Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը Թուրքիայից և Իրանից՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար
11.06.2026 | 11:25
Վերահաշվարկի աշխատանքները պետք է դադարեցվեն հունիսի 12-ին, ժամը 14։00-ին․ ԿԸՀ
11.06.2026 | 11:22
Իկեր Կասիլյասը դատի է տվել «Պորտուին» և պահանջում է 3,7 միլիոն եվրո
11.06.2026 | 11:20
Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
11.06.2026 | 11:11
Հայկական արտադրանքը Եվրոպայում արագ սպառվում է, խնդիրը հեռավորությունն է․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 11:05
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 10:57
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը հունիսի 10-ի երեկոյան վերսկսել են հարվածները Իրանում գտնվող թիրախների ուղղությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այս հարվածները պատասխան են Իրանի անհիմն և շարունակական ագրեսիային»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տարածած հայտարարության մեջ։

Հրամանատարության տվյալներով՝ գործողությունը սկսվել է Արևելյան ժամանակով 17:15-ին։ Դրանից կարճ ժամանակ առաջ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի վրա նոր հարձակումների մասին: Թրամփի հայտարարությունից հետո ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը նույնպես սպառնացել էր Թեհրանին նոր  հարվածներով՝ նշելով, որ հայտարարված հարձակումները նպատակ են ունեցել ոչ թե վերսկսել պատերազմը, այլ ստեղծել համաձայնագրի կնքման պայմաններ։

Իրանական IRNA լրատվական գործակալությունը հայտնել է Մինաբ և Սիրիկ քաղաքների մոտակայքում պայթյունների մասին: Reuters-ի փոխանցմամբ՝ պայթյուններ են լսվել նաև Պարսից ծոցի ափին գտնվող Բանդար Աբբասի օդանավակայանի և ռազմական բազայի, ինչպես նաև Գորգան նավահանգստային քաղաքի մոտ:

Նոր հարվածներին ի պատասխան՝ Իրանը, ըստ լրատվամիջոցների, հարձակվել է Պարսից ծոցում և Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներով։ Քուվեյթի բանակի տվյալներով՝ ակտիվացվել է երկրի հակաօդային պաշտպանությունը։ Բահրեյնում կրկին հնչել են օդային հարձակման ազդանշանները։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ԱՄՆ հրամանատարական կենտրոնի վրա։

«Ագրեսորի դեմ պատժիչ գործողությունը թիրախավորել է Ալ-Ազրաք ավիաբազան և դրա կառավարման կենտրոնը՝ օգտագործելով 12 բալիստիկ հրթիռ»,- հայտարարել է Կորպուսը՝ պնդելով, որ ոչնչացրել է այդ օբյեկտները «և մեծ թվով կործանիչ ինքնաթիռներ»։

ԻՊՀԿ-ն նաև հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող բազաներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարվածների։

«Գործողությունների երկու ալիքի ընթացքում հարվածներ են հասցվել ԱՄՆ բանակին պատկանող տասնութ կարևոր թիրախների, որոնք գտնվում են Ալի և Ահմադ Ահմադի ռազմաօդային ուժերի բազաներում»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, Իրանի զինված ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին: Իրանի ռազմական հրամանատարության հայտարարության համաձայն՝ նեղուցով անցնելու փորձ կատարող ցանկացած նավ կենթարկվի հարձակման: Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբն այս միջոցառումը կապել է ամերիկյան հարվածներից հետո ստեղծված «անվտանգության իրավիճակի փոփոխության» հետ: Հրամանատարության հայտարարությունից կարճ ժամանակ անց Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է, որ զինվորականներն արդեն կրակ են բացել երկու նավերի վրա։

CENTCOM-ը, սակայն, հերքել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին տեղեկությունները:

«Առևտրային նավերը շարունակում են մտնել և դուրս գալ Հորմուզի նեղուցից»,- նշել է CENTCOM-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի