ՌԴ-ի հետ առանց վիճաբանության մեջ մտնելու, հարցերը կքննարկենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.06.2026 | 15:02«Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրաբար, համբերատար կքննարկենք՝ առանց վիճաբանության մեջ մտնելու, առանց նյարդի, հանգիստ ու հանդարտ։ Կխոսենք, կքննարկենք և կկարգավորենք այն հարցերը, որոնք պետք է կարգավորվեն»,-այս մասին ՌԴ-ի կողմից սահմանված սահմանափակումների մասին խոսելիս նշեց վարչապետ Նիոկլ Փաշինյանը։
«Գազի գնի թանկացման մասով՝ մենք պայմանագիր ու պայմանավորվածություններ ունենք, ընդ որում՝ երկարաժամկետ պայմանագիր։ Ես դժվար եմ պատկերացնում՝ կողմը պայմանագրից ինչպես պետք է հրաժարվի. դա պայմանագրային գործելակերպ չէ, բայց ամեն դեպքում մենք, բնականաբար, բոլոր սցենարներն էլ նայում ենք։
Այս խոսակցությունները, որ ձեզ համար նորություն են, ինձ համար նորություն չեն. ես ութ տարի՝ տարին երկու անգամ, այս խոսակցությունների մեջ եմ։ ԵԱՏՄ-ում անընդհատ կան այս խոսակցությունները՝ կապված սահմանափակումների, ֆիտոսանիտարիայի, տեսչական այցերի հետ. դա ԵԱՏՄ-ի ամենօրյա աշխատանքն է։ Հիմա ԵԱՏՄ աշխատանքներին լիարժեք կներգրավվեմ և բոլոր հարցերը արդեն երկու ձևաչափերում կքննարկենք»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։